«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе 

Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, չկա ներքաղաքական դիսկուրս․ Արտակ Զաքարյան

Блогосфера

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ

Մարդկային հարաբերություններում միշտ գոյություն է ունեցել ավանդույթի ուժով ձևավորված փախադարձ հարգանք, ընտանեկան և կրթական դաստիարակություն, հասարակական նորմեր, որոնք թույլ չեն տվել անցնել սահմանները:

Պատկերացրեք սոցիալական ցանցերը բոլորին հասանելի լինեին օրինակ 2000-ական թվերին, եւ դրանցում տեղ գտներ հայհոյախառն գրառում: Այդ տարիներին հրապարակային հայհոյանք կամ վիրավորական միտք գրողները կդիտվեին որպես հոգեկան հիվանդներ, փողոցային վարքի տեր եւ ամոթանքների ու պարսավանքների ներքո դուրս կշպրտվեին ցանկացած հարթակից: Որովհետեւ անկախ լավ ու վատ հարաբերություններից՝ մարդիկ ցանկանում են մաքուր պահել միմյանց հետ շփման կուլտուրան:

Իշխանափոխության ընթացքում քաղաքացու կեցվածքը՝ կազմակերպիչների կողմից թելադրված էր պրագմատիկ արկածախնդրությամբ, այսինքն՝ փողոցներ փակելով, շերեփներ թակելով, վիրտուալ թաղումներ կազմակերպելով, սոցցանցերում հայհոյանքներ ու կեղծիք տարածելով, դըմփ, դըմփ հու անելով եւ այլն: Դրանով քաղաքացին «որոշիչ» դարձավ իշխանափոխության գործում:

Իսկ ի՞նչ դեր ունի քաղաքացին հիմա, եւ ինչպե՞ս պետք է մասնակցի հասարակական հարաբերություններին: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ պահանջատեր է, իրավունք ունի բարձրացնելու եւ իշխանություններից պահանջելու ցանկացած հարցի լուծում: Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ է գիտակցում եւ վախենում է հենց դրանից: Մարդիկ հանդիպումներում սկսել են երեսով տալ, որ քեզ համար քայլել ու փողոց ենք փակել՝ ինչին Փաշինյանն արդեն խուսափողական է անդրադառնում՝ ասելով, որ իր համար չեն փողոցներ փակել:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների աղմկահարույց ձերբակալությունները, նրանց հասցեին հնչեցված ու չապացուցված հրապարակային մեղադրանքները, լավ կյանքի մասին իշխանական լուսաբանումները, պարբերաբար թողարկվող լայվերը, ցուցադրական զբոսանքները, թատրոններ ու սրաճարաններ այցելությունները, վիճակագրական ֆանտաստիկ ցուցանիշների հրապարակումները, կառավարության ֆեյքային գովասանքների «ահռելի աշխատանքը» եւ այլ տեխնոլոգիաներ արագ սպառում են իրենց ազդեցությունը:

Հիմա էլ անցել են թեթեւ տեսարանների խաղարկմանը՝ այսինքն կենցաղային հարցերից մինչեւ կառավարության նիստում քննարկման ոչ ենթակա տարբեր դրվագների հանրայնացմանը: Ո՞վ գիտի, վաղն ինչ մեկօրյա թեմա կլինի մեր հայհոյախառն վիրտուալ հարաբերություններում: Եվ այդպես ամեն օր:

Ի՞նչ ենք մենք անում այսօր, ի նկատի ունեմ մենք բոլորս միասին, այդ թվում նաեւ սփյուռքը:

Ռուսները լավ խոսք ունեն՝ նման դեպքերում ասում են Балуемся.

Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, գոյություն չունի ներքաղաքական դիսկուրս (այն չկա նաեւ իշխանության ներսում, եւ նրանց միջեւ քննարկումները եւս վերածվում են վիրավորական խոսքի):

Քաղաքական օրակարգ, որը բխում է մեր պետության երկարաժամկետ անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ուղղակի բացակայում է:

Հարցազրուցային կամ միտինգային հայտարարություններից բացի այլ արտաքին քաղաքական միտք կամ մտահաղացում գոյություն չունի:

Տնտեսական կյանքն այնքան է լավացել, որ անցել ենք Ադրբեջանին ու Վրաստանին, բայց հետո պարզվեց, որ չենք անցել (ափսոս իհարկե, լավ կլիներ անցած լինեինք): Իսկ ներդրումներն այնքան են շատացել, որ նույնիսկ կառավարությունն է ներդրում անում «Ռայանէյր» կոչվող օտար լոուքոսթերի բիզնեսի մեջ:

Դատական համակարգն այնքան է անկախացել, որ այսքան փորձարարական բռնաճշումներից հետո ՍԴ անդամներն «աներեսի պես» դեռ հրաժարական չեն տվել, ու հանուն սահմանադրության շարունակում են դիմադրել: Մյուս դատարանների ու դատավորների մասին խոսք անգամ չկա՝ նրանք եւս ազատագրվել են հանրապետականների լծից ու հիմա աջ ու ձախ պատրաստ են կալանավորել:

Սոցիակական հարցերում գտնվել է հեշտ բանաձեւ՝ կրճատել կամ փակել-գումարը տնտեսել-հետո բաժանել մյուսների վրա (փակելու համար դեռ շատ հիմնարկներ կգտնվի):

Արտագաղթը թարսի պես ներգաղթի չի վերածվում:

Պատերազմի վտանգն էլ ինչպես եղել է, այնպես շարունակում է գոյություն ունենալ:

…Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին, մանիպուլացնել նրանց գիտակցությունը, խաբկանքի եւ պատրանքի մթնոլորտն անընդհատ թարմացնել նոր երեւակայություններով, փոքրիկ ձեռքբերումները խոշոր նվաճումների տեղ վաճառելով:

Եվ ինչների՞ս է պետք մարդկային հարաբերությունները փչացնող, կեղծող, աղավաղող, թունավորող սոցիալական այս միջավայրը, որի միակ նպատակը հասարակության բաժանումն է: Միթե մարդիկ այնքան են թուլացել ու ինքնուրույն մտածելակերպից զրկվել, որ հայհոյող սոցցանցերը պետք է նրանց համար կարծիքներ ձեւավորեն:

Ես վստահ եմ, որ ռացիոնալ մտածող ու պարկեշտ մարդիկ մեր հասարակության մեջ շատ են եւ դա ապագայի երաշխիքն է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходом
Самое популярное