Ինչո՞ւ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի ներկայացել դատարան․ պաշտպանը փաստաթուղթ է հրապարակել
Բլոգոսֆերա«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի՝ դատարան չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ դիմումը։
«Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալու պատճառները, ու ընդհանրապես, կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի, թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։
Հ. Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ»,-գրել է պաշտպանը։