Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել. փաստաբան
RightՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։
«Ժամանակային առումով բավականին երկար է տևել, քննիչի նախաձեռնությամբ ընդհատվել է, մենք դուրս ենք եկել Հատուկ քննչական ծառայության շենքից, նորից ներկայացել ենք իրենց նշանակած ժամին, նորից ենք դուրս եկել ծառայության շենքից ու նորից ներկայացել ենք ծառայություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշել է՝ քննչական ծառայության գործելաոճը գնահատելիս իր մոտ համոզմունք է ստեղծվում, որ քննչական ծառայությունը պաշտպանական թիմից ու Հրայր Թովմասյանից բանավոր պարզում է, թե երբ իրենց հարմար չի լինի հարցաքննության ներկայանալ ու այդ ժամին ծանուցագիր են ստանում հարցաքննության ներկայանալու։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում