16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Մանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե Բադալյան Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է 

«Օդանավի սրահում ամեն ինչ վճարովի է». տպավորություններ՝ Ryanair-ի առաջին չվերթից

Բլոգոսֆերա

ՀՀ Սպորտի և երիտասարդության նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ այսպես. Երևան֊Բերգամո/Միլան֊Երևան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից, չվերթ, որը և՜ շատ սպասված էր, և՜ շատ քննարկված։

Երկու դրվագի մասով փոքրիկ անդրադարձ եմ ցանկանում կատարել՝ վերգետնյա ծառայությունների մասով և բուն թռիչքայինի։

Մոտենալով օդակայանի ուղևորների հաշվառման սպասարկման սեղանին միանգանից նկատում ես, որ սպասարկողները սովորականից էապես շատ ավելին են, եռուզեռի մեջ են, մի փոքր դիտարկելով էլ հասկանում ես, որ մարդիկ ամեն կերպ ջանում են իրենց համար էլ անծանոթ կարգ ու կանոնով սպասարկումը իրականացնելու համար։ Ձգտումը, անշուշտ, դրվատելի էր, բայց մյուս կողմւց էլ ակնհայտ էր, որ անձնակազմը տակավին պատրաստ չէր ընկերության չափորոշիչներով աշխատանքին։ Սրանով էր բացատրում մեծ թվով աշխատակիցների ներգրավումը հաշվառման գործընթացին, բայց մենք ուղևորներով ունեինք թվական ակնհայտ գերակշռություն և շատ բարեհաջող համատեղ հաղթահարեցիք առաջին փուլը՝ գրանցումը և ուղեբեռի հանձնումը։)
Հաշվառման սեղանից ոչ հեռու կանգնած էին Ryanair֊ի երկու ներկայացուցիչները, որոնց մեր չվերթի հաշվառման աշխատակիցները անընդհատ դիմում էին՝ պարզաբանումների համար։ Մասնավորապես պարզաբանվող հարցերից մեկն էլ ցույց տվեց, որ չվերթը սպասարկվում է ոչ փոխադրողի՝ Ryanair֊ի հաշվառման ծրագրով, այլապես հաշվառում վարող աշխատակիցը կիմանար, որ տվյալ ընկերության համար հանձնվող ուղեբեռի առավելագույն թույլատրելի քաշը չի կարող գերազանցել 20,9 կգ֊ը մեկ կտորի համար (առավել տարածված է 23կգ նորմը) և այլն։
Անպատրաստվածության դրսևորում էր նաև այն, որ նստեցումից հետո վերգետնյա ծառայության աշխատակիցները մի քանի փորձով ջանուն էին ինքնաթիռի սրահում հայտնաբերել հաշվառված, բայց այդպես էլ ինքնաթիռի սրահում չհայտնված երկու ուղևորի։ Ինչևէ, նրանց այդպես էլ չհայտնաբերելով, նաև պայմանավորված իտալացի կարգավարների գործադուլով՝ 30 րոպե ուշացումով սահուն ու վստահ օդ բարձացանք։
Ինքնաթիռի մասին.
Boeing 737-800, կարելի է ասել նոր, շահագործման էր հանձնվել 2018 թվականի հունվարին, ուներ Մալթայի գրանցում, ամենայն հավանականությամբ տրված է շահագործողին (Ryanair) կառավարման։
Ինչպես և սպասվում էր, սրահը մի փոքր այլ էր. նստարանները նեղ էին, շարքերը խիտ, չծալվող, սանհանգույցը սաստիկ նեղվածք. իհարկե ես արտաքնոցների մասնագետ չեմ, բայց աներկբա է, որ100 կգ և ավելի քաշ ունեցողների համար այն օգտագործելը սաստիկ դժվար կլինի։) Սրահում որևէ զբաղվելու հնարավորություն ևս չկա, նույնիսկ ինչ֊որ տպագիր նյութեր, ամսագրեր, թերթեր և այլն, անվտանգության ծանուցման թերթիկը երկրորդ անգամ ոչ մի կերպ չէր կարդացվում։
Անձնակազմը բավականին սիրալիր էր ու ժպտադեմ, նաև հումորով։ Իտալուհի բորտուղեկցորդուհուն առաջարկեցի լուսանկարվել՝ ի նշանավորումն առաջին համատեղ թռիչքի, ինչին հետևեց պատասխանը, թե դա լրացուցիչ վճար է և տոմսի մեջ ներառված չէ, հետո թե կներեք չի կարելի։
Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է, օգտվելու դեպքում էլ, վերջում պարտավոր էիր սննդային մնացորդներն ու աղբը ձեռքիդ հասնել ինքնաթիռի առաջնամաս՝ հատուկ տարայի մեջ այն նետելու համար։
Թռիչքի ամբողջ ընթացքը բավականին հանգիստ անցավ, վայրէջքը կոշտ էր, դրան նպաստեց նաև աջ կողային քամին։ Հատկանշական է, որ երբ օդաչուներից որևէ մեկը օգտվում էր սանհանգույցից, օդաչուների խցիկ էր մտնում ավագ բորտուղերկցորդուհին մյուս օդաչուին մենակ չթողնելու նպատակով՝ համաձայն եվրոպական ավիացիոն անվտանգության նորացված հրահանգի, որը ներդրվեց մի քանի տարի առաջ ցավալի աղետից հետո, երբ հայտնի եվրոպական ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվեց, իսկ հետաքննությունը հետագայում պարզեց, որ խցում մենակ մնացած օդաչուն կանխամտածված ինքնաթիռը տարել է կործանման՝ գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ։
Եթե ամփոփելու լինենք, առավելագույնս անվտանգ էր թռիչքը, որի գրավականը, ըստ էության առավելապես նոր ինքնաթիռն էր, թեկուզ և պակաս հարմարավետ։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում էլ Զվարթնոցի վերգետնյա սպասարկող ծառայությունները կհարմարվեն նոր փոխադրողի կարգ ու կանոնին։

p.s. Վայրէջքից հետո, երբ բացվեց ինքնաթիռի դռնակը ներքևում Բերգամոյի օդակայանի աշխատակիցն էր՝ հայկական եռագույնով։ Հաճելի էր»։

<

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բելառուսը մշակել է ԵՄ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցների նախագիծը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը. «Փաստինֆո» Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Որոնք են 5 լավագույն արտահայտությունները սեռական հարաբերության ընթացքում Լեդիա Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից (տեսանյութ)Դեռահասի տեսք ունեցող 32-ամյա տղամարդը դադարել է մեծանալ 13 տարեկանից (լուսանկարներ)Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ-Ախբար» թերթին Փաշինյանի` «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածը յուրահատուկ է, քանի որ ունի դիագնոստիկ նշանակություն. ԵնոքյանՌուս տղամարդը բռնաբարել և սպանել է իր սիրուհու անչափահաս դուստրերին (տեսանյութ)Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Քննարկվել է հայկական միս-մսամթերքի ՌԴ արտահանումը վերականգնելու հարցը «Ռեֆորմիստների» հանրահավաք-երթն ավարտվեցԱննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին և երիտասարդներին (լուսանկարներ) 5 միջոց օրգազմի հասնելու համարՎանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել (տեսանյութ) 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանություններըԱկնհայտ է, որ իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Բաբայան Իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են. Ծառուկյան«Ռակիրովկաներ»` ՔՊ-ում. իշխանական թիմում կադրային սո՞վ էԴեսպանատունը ներկայացրել է Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին«Նիկոլ, հեռացի՛ր». Ռեֆորմիստները երթով շարժվում են դեպի կառավարության շենք. ուղիղԶարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ ՀՀ ոստիկանությունը, «աշխարհը» ու դիմակները. Արմեն ԱյվազյանWasabi & Pizza Club. Պիցցաների և սուշիների արագ առաքում (տեսանյութ)Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ հայտարարություն Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվություններըՄանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե ԲադալյանՄիխայիլ Եֆրեմովի փաստաբանը՝ Էլման Փաշաևը, զրկվել է փաստաբանի կարգավիճակիցՀայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Մտքովդ չանցնի՝ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյան Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Բնության հետ միաձուլված (լուսանկարներ)Կիկե Սեթյենը ցանկանում է 4 միլիոն եվրո բռնագանձել «Բարսելոնայից»Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը3 տարով կազատվեն հողի և գույքի հարկը վճարելուց․ նոր աջակցության ծրագրեր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համարՄենք ամրապնդել ենք սահմանի վրա դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետԱռաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում. Քոչարյանը հանդիպել է քաղաքագետների հետ Վանդալիզմ՝ Մեծամորում. կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Շենգավիթ բկ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ամենադիտված