Ավազակային հարձակում՝ «Արդշինբանկ»-ի Տաշիրի մասնաճյուղում. զինված հանցագործը վնասազերծվել է
ОбществоԱվազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ այսօր, ժամը 09։45-ի սահմանում մի քաղաքացի՝ դանակով զինված, մտել է Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 194 հասցեում գործող «Արդինշինբանկ» ՓԲԸ-ի Տաշիրի մասնաճյուղ, մոտեցել այդ պահին աշխատակցին և դանակի սպառնալիքով վերջինից պահանջել գումար։ Այդ պահին բանկում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պետական պահպանության վաշտի ոստիկան Արման Անտոնյանը կարողանում է օպերատիվ ու ճշգրիտ գործողություններով վնասազերծել նրան։
Ահազանգով ժամանել են ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը, որոնք բանկի մասնաճյուղից դանակավոր քաղաքացուն բերման են ենթարկում ։ Հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակում կատարելու հատկանիշով։ Տաշիրի Շահումյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Նազարյանը ձերբակալվել է։