Գողերը պարելով թալանել են խանութը (տեսանյութ)
VideoՍտամբուլում զվարճալի կողոպուտ է կատարվել:
Ինչպես հայտնում է Hürriyyət-ը, ավազակները մտել են խանութներից մեկը և գողացել 40 բջջային հեռախոս և դրամարկղը:
Անվտանգության տեսախցիկները տեսագրել են միջադեպը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ավազակներից մեկը պարում խանութում: Նշվում է, որ դա ավելի է զայրացրել խանութի տիրոջը, քան հենց կողոպուտը:
Գողերը խանութում են գտնվել մոտ 20 րոպե: