Փաշինյանի շնորհիվ հարցաքննվողները քննիչի հետ սելֆի անելու հնարավորություն ստացան․ Ռուբեն Մելիքյան
ԲլոգոսֆերաՓաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։
Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեում հարցաքննվելէ: Նա սելֆի էր արել և կից գրել․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին