Ֆեյսբուքում հայտնվել է կեղծ էջ, որի անձնական նկարը պատգամավորի լուսանկար է ՝ ԼԳԲՏ համայնքի և մուսուլմանական «կիսալուսնի» պիտակներով. ահազանգ
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Արթ Օհանյանը իր անձնական էջում գրել է. «Հրավիրում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և բոլոր համապատասխան կառույցների ուշադրությունը։
Նշված արարքը պարունակում է մի շարք հակաօրինական և հակասահմանադրական գործողություններ։
Պահանջում եմ անհապաղ հայտնաբերել կեղծ էջի օգտատիրոջը և պատասխանատվության ենթարկել։
Հ.գ. Կեղծ էջը կրում է «Աննա Հակոբյան» անունը, որը չեմ բացառում, որ կապված է առաջին տիկնոջ անվան հետ»։