00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա. Փաշինյան EcoProd-ի աղացած մսի մեջ կենդանու մարմնի մա՞ս է եղել (լուսանկար)Մեր հասարակության սևն ու սպիտակը հասել է բանակ. ո՞ւմ մեղադրենք Լարսը բեռնատարների համար փակ է․ ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար Կրակոցներ՝ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված գնդակներՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապվել իրենց հետ «Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով»․ «Փաստ» «Ժողովուրդ». Քարոզարշավը կհամակարգեն մարզպետներն ու պատգամավորները«Հրապարակ». Նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից«Փաստ». «Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է

Գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին։ Հուսով եմ, որ այդ օրը դուք կհիշեք ինձ և հիսուն տարի հետո ինձ ձեր ողջույնները կուղարկեք,- ասել է նախագահը՝ դիմելով երիտասարդներին։-Դուք ապագան եք։ Կարծում եմ՝ ժամանակը մեր կյանքի մեծագույն արժեքներից մեկն է»: Նախագահն առաջարկել է մի պահ ետ պտտել ժամանակի անիվն ու, օրինակ, հարյուր տարով ետ գնալ․ «Գնանք Հայաստանի փոքր գյուղերից մեկը, հանդիպենք կոշկակարի և ասենք. «Ողջույն վարպետ Պետրոս, ինչպե՞ս ես»։ «Ես կոշիկներ եմ կարում, ողջ գյուղը կրում է իմ կոշիկները։ Իմ ընտանիքը շարունակելու է իմ գործը, քանի որ դա շատ կայուն աշխատանք է»։ Նա կպատմի, թե որքան դժվար է գնալ և օգտվել կողքի գյուղի կոշկակարի ծառայություններից։ Ես նրան կասեմ, որ ապագայից եմ եկել, և նա կհարցնի, թե ով է ապագայում գյուղում կոշիկ կարողը։ Եվ ես կպատմեմ, որ չեմ ապրում գյուղում, շատ եմ ճամփորդում և կրում եմ կոշիկներ, որոնք հաճախ են բերվում Իտալիայից։ Նա կզարմանա, թե որտեղ է գտնվում Իտալիան, և ես կպատասխանեմ, որ այն հազարավոր քաղաքներ ու գյուղեր այն կողմ է...

Հարյուր տարի առաջ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցում էին իրենց երեխաներին, սակայն հիմա, երբ մենք քաղաքակրթությունների, ժամանակի, նոր տեխնոլոգիաների խաչմերուկում ենք, կայունությունն ամեն րոպե փոփոխվող աշխարհում նախ և առաջ ենթադրում է, որ չես կարող հույս ունենալ, որ արածդ աշխատանքը հավերժ կշարունակվի»:

Նախագահի խոսքով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ «Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում։ Եթե տարիներ առաջ ասեիք, որ մեկը կարող է միլիարդատեր դառնալ 25 տարեկանում, մարդիկ կծիծաղեին ձեզ վրա։ Սակայն այսօր, երբ խոսում եմ երիտասարդների հետ, բոլորը ցանկանում են լինել ապագա Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը փոխվում է։ Հաջողության է հասնում նա, ով կարողանում է վերցնել տեղեկատվությունը, ուսումնասիրել և օգտագործել այն, ունի տեսլական և կարողանում է մշակել այդ տեղեկատվությունն ու գնալ 30-40 տարի առաջ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու տարիներ հետո։ Նա պետք է ունենա տեսլական, ծրագիր, ռազմավարություն և ամեն օր կյանքի կոչի դա»: Որպես օրինակ ներկայացնելով տիեզերք թռչելու իր երազանքը՝ նախագահն ասել է ․«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»:

 

Նախագահ Սարգսյանն արձանագրել է, որ աշխարհը փոխվում է, սակայն մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է։ «Մենք չպետք է վախենանք այդ փոփոխություններից,- նշել է նա։ -Ամեն բան շատ ավելի արագ է փոխվելու, փոխվելու է ամեն օր։ Եթե 1960-70-ականներին կային միայն երկու գերտերություններ, որոնք կարող էին տիեզերք մարդ ուղարկել, ապա հիմա անգամ մասնավոր ընկերություններն են մտածում այդ մասին։ Տիեզերք թռչելը դառնալու է սովորական մի բան։ 30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն։ Այն կօգնի ձեզ ստեղծելու ռոբոտներ, կբազմապատկի ձեր ֆիզիկական ուժը, քանի որ դուք կօգտագործեք ռոբոտներ, այն ձեր կյանքն ավելի ստեղծարար կդարձնի։ Դուք կզբաղվեք ոչ թե ֆիզիկական գործերով, այլ ստեղծագործելով։

Մենք սկսել ենք գիտակցել, թե որքան օգուտներ ունենք արդյունաբերական հեղափոխությունից, սակայն, միևնույն ժամանակ, մենք մեծ վնաս ենք հասցրել բնությանն ու կլիմային։ Սակայն, օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որը ստեղծում ենք արդեն հարյուրավոր տարիներ, կկարողանանք բուժել աշխարհի վերքերը։ Նոր տեխնոլոգիաների ու ձեր տաղանդի միջոցով կարող ենք մաքրել մեր աշխարհը։ Աշխարհը բուժելու և մեզ առաջ տանելու երեք լուծում կա՝ առաջինը տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծել են մարդկության հանճարները։ Եվ դուք շարունակելու եք այդ գործը։ Երկրորդը մարդկային ներուժն է, որը լիարժեք օգտագործված չէ․ դա երիտասարդների, այդ թվում և՝ կանանց տաղանդն է։ Եվ երրորդը՝ պետք է լինել խելացի։

Թող Աստված օգնական լինի մեզ, որպեսզի մենք լինենք բավարար չափով խելացի։ Մենք չպետք է վախենանք տեխնոլոգիաներից։ Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս։ Մենք կարող ենք ցանկացած հիանալի գաղափար օգտագործել հօգուտ կամ ի վնաս։

Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»: 

Լրահոս
22 Փետ
Անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա. Փաշինյան «Տոտենհեմ»-ի համար ձեռքբերում կլինի 4-րդ հորիզոնականը. Մոուրինյո Առաջիկա օրերին եղանակը կտաքանա Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կարեն Վրթանեսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին EcoProd-ի աղացած մսի մեջ կենդանու մարմնի մա՞ս է եղել (լուսանկար)Մեր հասարակության սևն ու սպիտակը հասել է բանակ. ո՞ւմ մեղադրենք Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվելԳվարդիոլան կարող է մնալ «Մանչեսթեր Սիթի»-ում ևս մեկ տարի Հանրաքվեով շեղում են հանրային ուշադրությունն Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից. «Վերնատուն»«Այս ծրագիրը միտված է ոստիկանությունում աշխատանքների բարեփոխմանը». Ոստիկանության պետի տեղակալ «Aeroflot Open 2020»-ի երրորդ տուրում հաղթեց միայն Հայկ Մարտիրոսյանը Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Սպիտակում մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած Արցախում կայացել է Հայաստան-Արցախ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր Շիրակի մարզում մեքենան 25 մետր գլորվել է ձորը. 4 ուղեւոր հոսպիտալացվել է Լարսը բեռնատարների համար փակ է․ ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար Ավտոտեխսպասարկման կետում «1-ԲԻՍ» աստիճանի հրդեհ է բռնկվել Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում Կրակոցներ՝ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված գնդակներՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապվել իրենց հետ Օրվա խորհուրդՎարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի «Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով»․ «Փաստ» «Ժողովուրդ». Քարոզարշավը կհամակարգեն մարզպետներն ու պատգամավորները«Հրապարակ». Նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից«Փաստ». «Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է «Հրապարակ». Ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան«Հրապարակ». Պատկառելի գումարներ են ծախսվելու«Փաստ». Իսպանիայի դեսպանատուն Երեւանո՞ւմ«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ«Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է «Հրապարակ». Իշխանությունները տագնապած են«168 ժամ». Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումՉափազանց խիտ մազերը երեխային աստղ են դարձրել (տեսանյութ)Պոզների արխիվային լուսանկարները գերել են համացանցի օգտատերերինՄոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ Երգչուհի Վալերիան մտադիր է կուսակցություն ստեղծելԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին Վիճաբանություն՝ Ryanair-ի օդանավում. հարբած ուղևորները սպառնում են բորտուղեկցորդուհուն (տեսանյութ)Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում. խոսնակՊուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն Նոր Նորքում (տեսանյութ) Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է «Հուսով եմ՝ այլևս հարցեր չեն լինի մեր ընկերության մասին». Անահիտ Սիմոնյանը՝ Լիլիթ Բասյանի հետ հարաբերությունների մասինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԻրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր նահանգներում. Իրանի ԱՆ Նոր Նորքում գտնվող ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են. ահազանգ
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան «Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»Երեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինՈւսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումՓաշինյանը Հայաստանում սահուն կարողանում է ստել, իսկ Ալիևի դիմաց ճշմարտությունը կմկմալով էլ չի կարողանում ասել. Իշխանյան Մերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխային
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)