Խաչանովն անհաջող է մասնակցել Օքլենդի մրցաշարին
SportՀայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը անհաջող է հանդես եկել Նոր Զելանդիայի մրցաշարում:
Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկից առաջ Խաչանովը մասնակցում է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարին և երկրորդ շրջանում մրցել է Ջոն Միլմանի հետ: 1 ժամ 49 րոպե ձգված մրցաշարում Խաչանովը պարտվել է 6:4, 3:6, 3:6 հաշվով:
Օքլենդի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 610 հազար դոլար: