Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը Ժամը 8։00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է Մեզ համար այլընտրանք չեն թողել․ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ Հերթական խախտումը՝ ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ կրակ վարելով հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ՊՆ-ն, 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ Եթե այս անգամ էլ ադրբեջանցիները չպահպանեն հրադադարը՝ պետք է սկսվի Արցախի անկախության ճանաչման գործընթաց․ Արման Վարդանյան Հրադադարը Բաքվի և Երևանի միջև ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8։00-ից 

Բոլոլա կամ խռոված խաղաղության մեր ժամանակները. ծննդատներ. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության որոշ ծննդատները փակելու՝ կառավարության որոշմանը: 

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ՝

«ԲՈԼՈԼԱ ԿԱՄ ԽՌՈՎՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ. ԾՆՆԴԱՏՆԵՐ...

Անցյալ տարի, երբ կառավարության առջև բողոքող մեր հպարտ համաքաղաքացիներից մեկը գործածեց <<բոլոլա ա լինելու>> արտահայտությունը, շատերը զվարճացան իրարանցում, խառնաշփոթ, քաոս իմաաստերն արտահայտող այդ բարբառային բառի կիրառությամբ:
Մեկ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ բոլոլա-ն` խառնաշփոթն ու քաոսը, դառնալու է մեր իրականության, մեր ընթացիկ կյանքի անբաժանելի ուղեկիցը:

Համատարած բոլոլա, որովհետև գրեթե չկա ոլորտ, որ կառավարվի հեռանկարային, ինստիտուցիոնալ ծրագրերով, ծրագրեր, որոնք կհաղթահարեն երկրի լրջագույն մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեն ցանկալի ապագային:

Նոր իշխանությունների քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացել է ոչ թե հանրությանը միավորող օրակարգերի, իրական արժեքների գեներացման, առողջացման, հանրային համերաշխությունը ամրապնդելու վրա, այլ անցյալի կույր մերժումի, հասարակությունը պառակտելու և մեկը մյուսից արկածային, չմտածված, ամեն գնով սեփական գերազանցությունն ու օրիգինալությունը շեշտող տուրբուլենտ քայլերի վրա:

Քաղաքական դիսկուրսում զուր է պետական ռազմավարական ծրագրերի փնտրտուքը. այնտեղ համատարած պոպուլիզմ է, վրեժխնդրություն, ստատուսային անորակ գզվռտուք, ոչ պրոֆեսիոնալների հեծանվահայտնագործությունների ճիգ:

Ու մինչ տարածաշրջանը շիկանում է իրանաամերիկայն լարվածությունից, իշխող քաղաքական թիմի դիսկուրսում բլինչիկից զուգարանակոնք ձգվող անարժանապատիվ մտահորիզոնն է, միմյանց մերկացումն ու ամուսնանալու մասին շրիշակային/պլինտուս/ ակնարկները:

Իշխանության է եկել քաղաքական մի թիմ, որը երկխոսային հարաբերություններ չի կառուցում ոչ միայն հասարակության և քաղաքական ուժերի հետ, այլև որքան էլ տարօրինակ է՝ սեփական թիմի հետ:

Ու բոլոլան ամենուր է, համատարած, ու յուրաքանչյուր օրը նոր ցնցում է, տեղական բողոքի ալիքները հաջորդում են միմյանց. նոր մարտահրավերներ, վրդովված խաղաղություն ու հուսահատություն, անելից փողոցում հայտնված ու ճանապարհներ փակելով հարցեր լուծող փորձող հանրություն…

Երեք օր է մի քանի համայնքներ, նաև հասարակության մի ստվար մաս, ցնցվում է համայնքային մի շարք ծննդատների լուծարման լուրերից: 
Խոսվում է արդեն շրջանառվող որոշման մասին. համայնքները, բուժանձնակազմն ու հնարավոր շահառուները մոլորված են, բազմաթիվ հարցեր անպատասխան են, անհստակ, մոլորեցնող: 
Ընդվզում, հոգեխռով ու վիրավորված նախկին հպարտ քաղաքացիներ… Հետո հայտնվում են մարզպետներն ու հայտարարում, որ նախարարի որոշում կա, բայց գրավոր չէ ու խցանվել է ինչ-որ ընթացակարգային ճանապարհերում: Որոշում կա, բայց չի ծանուցվել… Նախարարի որոշում կա, բայց, բայց… Տեղում քաղաքական որոշում է ընդունվում և գոնե երկու մարզպետի/Կոտայքի և Տաուշի/ կողմից հայտարարվում, որ ծննդատները չպիտի լուծարվեն, այլ վերազինվեն ու գործեն:
Խառնաշփոթ, անհստակություն, հակասական հաստատումներ, այլընտրանքների բացակայություն, մի խոսքով՝ իսկական բոլոլա:

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս կամ այն կոնկրետ ծննդատան փակվել-չփակվելու իրողությանը կամ ծնելիության խթանման պետության հանձնառությանը կամ դրա չգոյությանը, հինգ միլիոն դառնալու վարչապետական հեռահար երազանքին: Բայց չեղած բանին ինչպես անդրադառնամ…
Ինձ առավել անհանգստացնում է երկրի կառավարման մակարդակում որոշումների կայացման որակը, դրանց ռացիոնալությունը, չհիմնավորվածությունը, միևնույն քաղաքական թիմում հակադիր տեսլականների ու պատկերացումների գոյությունը կամ առհասարակ դրանց բացակայությանը…
Եվ այսպես ամեն օր, գրեթե բոլոր ոլորտներում… 
Երբ Աստծո յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում ես հնարավոր արկածախնդրության հերթական ներքին տագնապով…

Հ.Գ. Երեկ Համազգայինի թատրոնում վայելեցի Մոպասանի <<Փափլիկը>> բացառիկ բեմադրությունը. Բարձր գեղագիտություն, ընտիր խաղ, թատրոն արվեստի խնկարկում: Իսկ մի քանի ամիս առաջ տասը մշակութային կառույցների փակման ցանկում շրջանառվում էր նաև Համազգայինի թատրոնի անունը: Եվ ի՜նչ ճիգ ու նյարդեր պահանջվեցին ոլորտի կառավարման տխրահռչակ պատասխանատուներին հասկացնելու, որ թատրոնը և էլի կառույցներ պիտի ապրեն: 
Քանդելը հեշտ է, իսկ կառուցե՞լը…
15.01. 2020»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը Սա մեր վերջին պատերազմն է, որը համազգային ջանքերով պարտավոր ենք կրկին հաղթելու. Վահրամ ՊողոսյանՀայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմըԺամը 8։00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է Մեզ համար այլընտրանք չեն թողել․ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան Հերթական խախտումը՝ ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկԱդրբեջանը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ կրակ վարելով հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ-ն, 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջՏալլինում կայացել է Հայկական սննդի բարեգործական փառատոն՝ ի աջակցություն Արցախի երեխաներիԹուրքիայի զբոսաշրջությունը խորտակվում է կորոնավիրուսի և ահաբեկիչների հետ բարեկամության հարվածներիցԹրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը․ ՄակունցԵթե այս անգամ էլ ադրբեջանցիները չպահպանեն հրադադարը՝ պետք է սկսվի Արցախի անկախության ճանաչման գործընթաց․ Արման ՎարդանյանԱմեն պայմանավորվածությունից հետո Թուրքիան հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. ՓաշինյանՀրադադարը Բաքվի և Երևանի միջև ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 8։00-իցՆոր հումանիտար հրադադար ԱՄՆ միջնորդությա՞մբ․ Արթուր ՂազինյանԱդրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորելՌուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Հայաստանն ամենաժամանակից զենքերն է ստանում. Ալիեւ ԱՄՆ և Ֆրանսիան պետք է աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին. Նիկոլ ՓաշինյանԴիրքային ընդմիջում․ լուսանկարներ առաջնագծից Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետԴիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարանԱդրբեջանի նախագահը կրակը դադարեցնելու մտադրություն չունի․ Արծրուն ՀովհաննիսյանԹրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունըՀադրութից հյուսիս, Մարտունիից հարավ կան դիվերսիոն խմբեր․ ընթանում են ոչնչացման աշխատանքներ ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է. Մակրոնը պատասխանել է ԷրդողանինՔիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը. մարդկային կորուստներ չկանՄիքայել Համբարձումյանը աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերԱռանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի. Փաշինյանը՝ հնդկական WION-ինՀայկական հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 450 հիվանդ կարիք ունեբուժկենտրոն տեղափոխվելուՕրվա ընթացքում հրետակոծության են ենթարկվել Ասկերանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերըՀրաշքով փրկված զինվորը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակըԱխր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքինՄենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք․ Աղավնոյի կանայք մնացել են գյուղում ու լավաշ են թխում զինվորների համարՈՒՂԻՂ. Երթ-մոմավառություն՝ ի հիշատակ առաջնագծում զոհված զինծառայողներիՀենց հիմա Փարիզում․ հայերի խաղաղ ցույցըԱդրբեջանում Գաբալայի ավիաբազայում հայտնաբերվել են լրացուցիչ թուրքական F-16-ներՔաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանությանը. Գարեգին Բ-ի կոչըՆիդերլանդներում Էրդողանին անվանել են ահաբեկիչ և ծաղրանկար հրապարակել. ErmenihaberՖրանսիացի պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվելՀայ զինվորն օր-օրի դառնում է իրադրության տերը. Սենոր ՀասրաթյանԿարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո
Ամենադիտված