00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իրանում Հայաստանի դեսպանությունը դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը Մեղրու անցակետի ժամանակավոր փակումը դիտարկվում է որպես կորոնավիրուսի թափանցումը կանխելու տարբերակ. Նարեկ Զեյնալյան Եթե թույլ չտանք, որ ՍԴ-ն ինքը քննի իրեն վերաբերող գործեր, ապա պիտի ստեղծենք մեկ այլ ատյան․ Գոռ Հովհաննիսյան Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Խաշթառակ գյուղում այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իրանում տեղի ունեցած 8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է ԵրևանումՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 24-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտումԱյսօր Բուն Բարեկենդան է

Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով․ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։

Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին է լինելու աշխարհի ապագան։ «Կայունության մասին խոսելը հեշտ է թվում, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քանի որ կայունությունը միայն ժամանակի հետ չի կապված, այլ՝ շատ բաղադրիչներ ունի,-ասել է նախագահը։- Պետք է հաշվի առնել ազգային կերտվածքը, երկրի զարգացման փուլը, երկրի կառավարման ձևը։

Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, որը քիչ կանխատեսելի է, որտեղ յուրաքանչյուր փոքր միավոր, ինչպիսին նաև Հայաստանն է, ազդեցություն ունի, կարող է լինել հաջողակ։ Այդպիսին է նաև ԱՄէ-ն՝ փոքր, բայց հզոր և հաջողակ երկիր։ Փոքր երկրներում անհատների ուժը հզորանում է։ Հատկապես Հայաստանը հատուկ ազգային կերտվածք ունի։ Հայաստանը վայր է, որտեղ անհատի ուժը միանգամայն հզոր է։ Հայաստանը տեխնոլոգիական երկիր է, և մարդկանց կապվածությունը «Ֆեյսբուքին» բարձր մակարդակի վրա է, հասարակությունը ներգրավված է կայունության ապահովման գործընթացում»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկրի կայունության ապահովման համար պետք է ունենալ ակտիվ հասարակություն, հատուկ հետաքրքրվածությամբ բիզնես։ «Երբ երկիրը հստակ տեսլական ունի, թե ինչ ձեռքբերումներ է ցանկանում գրանցել, կարելի է հասնել դրանց՝ տարբեր կողմերի միջև ներդաշնակություն ստեղծելով, նախ և առաջ ներգրավելով հասարակությանը, շփվելով մարդկանց հետ,- ասել է նախագահը։- Այսօր ավելի հեշտ է հասարակության հետ շփումը․ կարելի է նրա հետ ամեն օր խոսակցություն ծավալել, ներգրավել նրան և դարձնել խնդիրների լուծման մասնակից, քանի որ նաև նրանք են ստեղծում խնդիրները։

Կայունությունն այն չէ, ինչը մեզ հարմարավետության գոտում է պահում, մենք պետք է ստեղծենք կայունություն անկանխատեսելիություններով լի աշխարհում։ Նոր աշխարհում կայունությունը կնշանակի զարգացում և հնարավորություն։ Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լուծել բնության և եղանակային փոփոխության հետ կապված շատ խնդիրներ։ Վերջիններս ի հայտ են եկել արդյունաբերական հեղափոխությունների արդյունքում։ Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը զուգահեռ, նաև վնաս է հասցվել մոլորակին։ Սակայն դրական կողմն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք կարող ենք կիրառել արևային էներգիան, միջուկային էներգիան։

Մենք նոր աշխարհի խաչմերուկում ենք, և երբ դիտարկում ենք կայունությունը, այն ամբողջովին տեսլականի, զարգացման և հնարավորությունների մասին է: Ապագայի համար ամենակարևոր արժեքը լինելու է մարդը:

Մարդկության բարոյականությունը և ներգրավվածությունը վճռորոշ են դառնում, քանի որ առաջընթացի, կայունության, զարգացման, հնարավորության ստեղծման համար անհրաժեշտ գործիքները դառնում են շատ ավելի հզոր: Մարդկությունն այլևս նույնը չէ, ինչ հազարավոր տարիներ առաջ էր, երբ նրա ձեռքին մուրճն էր: Այսօրվա մարդը հզոր ուժ ունի իր ձեռքում»:

Կայունությունը և կլիմայական փոփոխությունները ժամանակի ընթացքում ավելի շատ մարտահրավերների են հանդիպում: Ո՞րն է փոքր երկրների դերը այս հարցում․ ի պատասխան այս հարցադրման՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները շատ հզոր են դառնում, նորարարությունը զարգանում է արագ տեմպերով, անհատները հզորանում են, իսկ ստարտափը կարող է դառնալ բազմամիլիարդանոց ընկերություն, ապա նույն կերպ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ լինել, այլ նաև հզոր: «Դա կախված է, թե ինչքան լավ ես դու կազմակերպված և ինչքան լավ ես հաղորդակցվում աշխարհի հետ, ինչպիսի հեռահար զարգացումների ծրագիր ունես տեխնոլոգիաների ոլորտում, ինչքան ջանք ես ներդնում,- նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե խոսենք իմ երկրի մասին, որը փոքր է, բայց շատ ավելի մեծ է որպես ազգ, ապա մենք այսօր՝ 21-րդ դարում, ունենք առավելություններ, որոնցից մեկն այն է, որ մենք համաշխարհայնորեն փոխկապակցված ազգ ենք:

Եթե դուք մտածեք «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ այլ սոցիալական ցանցի մասին, ապա հայերի համար կա մեկ այլ ցանց, որը կոչվում է ազգային: Հայերը, անկախ նրանից ապրում են Արգենտինայում, Կալիֆորնիայում, Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ում կամ մեկ այլ երկրում, հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, նրանք կապված են իրենց պատմության և հայրենիքի հետ, նրանցից շատերը նշանակալի ներդրում ունեն աշխարհի զարգացման գործում: Այդպիսով ստեղծվում է համաշխարհային ցանց, որը մեծ առավելություն է: Երեք, չորս և նույնիսկ հինգ անգամ ավելի շատ հայեր ապրում են արտերկրում, քան Հայաստանում: Նրանք տարբեր մշակույթ, գիտելիք ունեն և հաջողությամբ մեր երկիրն աշխարհին են կապում։ Նրանք կարող են իրենց շարունակական ներդրումն ունենալ մեր երկրի հաջողության համար»:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե՝ հանրային քաղաքականության մեջ ո՞րն է կրթության դերը, կրթությունը ինչպիսի՞ դեր կարող է ունենալ հասարակություններն ավելի կայուն դարձնելու համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթություն ասելով նկատի չունի միայն դպրոցը կամ համալսարանը: «Առաջին հերթին մենք պետք է գիտակցենք, որ մենք այն ենք, ինչ կանք, ինչ սովորում ենք մեր կյանքի ընթացքում,-նշել է նախագահը:- Այն պահին, երբ դադարենք սովորել, մարդկության պատմությունը կավարտվի, քանի որ սովորելն է առաջընթացի հիմնական ճանապարհը: Այսօր կրթությունը դառնում է ոչ միայն բիզնես, որը շատ կայուն ու հետաքրքիր է և կարող է օգնել շատ գումար վաստակել, այլև մեր զարգացման ամբողջական մասը: Առանց բազմակողմանի կրթական համակարգի, նոր տեխնոլոգիաների զարգացում չի լինի: Դուք կարող եք աշխարհի ամենալավ լաբորատորիան ունենալ, բայց եթե չունեք երիտասարդ, կրթված ուսանողներ, ապա երբեք չեք հաջողի: Աշխարհի մեծ ընկերությունները փորձում են ներգրավել անհատի ստեղծարարությունը, քանի որ առաջատար ինժեներներին սովորեցնելու, նրանց քայլ առ քայլ առաջ տանելու մոդելը երբեմն չի աշխատում: 21-րդ դարը ստարտափերի դար է: Աշխարհն ինքնին ստարտափ է: Այդպիսով՝ դուք պետք է օգտվեք գիտելիքի, երիտասարդների նորարության էներգիայից: Կրթությունն արտադրության, նորարության, բիզնեսի միավորումն է:

Մենք պետք է նաև վերանայենք, թե ինչպես ենք սովորեցնում, քանի որ սովորեցնելու դասական մոդելը հնացել է: Կարո՞ղ եք պատկերացնել երիտասարդների, որոնք իրենց կյանքը սկսել են Ipad-ով, տեղեկատվության այդքան մեծ պաշարով, կյանքի նման արագությամբ, 45 րոպե տևողությամբ դասաժամին նստել և պարզապես ինչ-որ բան կրկնել: Ոչ: Երբեմն նկատում եմ, որ փոքր երեխաները չեն կարողանում 15, 20 րոպեից ավելի նստել կամ կանգնել: Նրանք ապագայից եկած երեխաներ են, որոնք լցված են մեծ էներգիայով: Մենք պետք է նորացնենք երեխաներին կրթելու մեթոդները՝ դրանք ավելի ճշգրիտ, ընդգրկուն, արագ, կարճ դարձնելով, պետք է նրանց սովորեցնենք վերլուծել: Արհեստական բանականությունը կարող է տրամադրել հիմնական ինֆորմացիան, վերլուծություն, և ձեր ուժը նրա մեջ է, թե ինչպես կկարողանաք այն օգտագործել և դրանից ինչ-որ նոր և հզոր բան ստանալ: Արհեստական բանականությունն ամենուր է լինելու, և մենք պետք է կրկին մտածենք, թե ինչ է կրթությունը, ինչպես պետք է սովորեցնենք մարդկանց: Դասական համալսարանը հիանալի ձեռքբերում է, բայց անհրաժեշտ են բարեփոխումներ:

Նոր աշխարհում յուրաքանչյուրին ընձեռված է մեծ և փոքր հնարավորություն: Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով»:

Լրահոս
23 Փետ
Իրանում Հայաստանի դեսպանությունը դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը Մեղրու անցակետի ժամանակավոր փակումը դիտարկվում է որպես կորոնավիրուսի թափանցումը կանխելու տարբերակ. Նարեկ Զեյնալյան Եթե թույլ չտանք, որ ՍԴ-ն ինքը քննի իրեն վերաբերող գործեր, ապա պիտի ստեղծենք մեկ այլ ատյան․ Գոռ Հովհաննիսյան Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքըԱբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Խաշթառակ գյուղում այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իրանում տեղի ունեցած 8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է ԵրևանումՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 24-ամյա վարորդը Volkswagen-ով մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտումԱյսօր Բուն Բարեկենդան էԱրսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ)Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Աստղագուշակ՝ փետրվարի 23-ի համար Աննա Սեդոկովան ակնարկել է չորրորդ հղիության մասին Ինչ նվիրել ամուսիններին փետրվարի 23-ին․ հուշում է Թինա Կանդելակին «Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի և ամուսնու ջերմ լուսանկարը Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Ավագանու անդամը` շների հարձակման դեպքերի մասին «Չհամոզեք, երգ չեմ գրելու»«Եկել ենք Արցախ․ փնտրում ենք Հակոբ Արշակյանին»ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքներՖրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա․ Մենուա ՀարությունյանԲացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին «Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում և գնանկում քաղցրավենիքի շուկայում (լուսանկարներ)ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են Իդլիբի հարցին Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն` Նոր Նորքում (տեսանյութ)«Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեռքը» Գրպանահատություն` երթուղայինում (տեսանյութ)Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Միլիոնների գնումներ մեկ անձից. ովքե՞ր են Նոր Հայաստանի «հաջողակները» Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Փետրվարի 23-ին Երեւանում նշելու են Բուն Բարեկենդանը «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինԻտալիայի քաղաքներից մեկը «փակվել է» կորոնավիրուսի հաստատված 6 դեպքերից հետո Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը (տեսանյութ) Հայտնի է` որ հայ պատգամավորներն են ընտրվել Իրանի խորհրդարան Հայ խորհրդարանականները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի հետ Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց` ապարդյուն. Անդրանիկ Թևանյան Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըՈւսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել է«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում հայտնաբերել է իր կնոջը Մի «կեղտոտ» ստոպ կադրի պատմություն
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)