Մանվել Գրիգորյանին արհեստական շնչառություն են միացրել. Hraparak.am
ՀասարակությունՄանվել Գրիգորյանին դատարանն այսօր ազատ արձակեց, սակայն նա շարունակում է գտնվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում: Գիտակցությունը գնում՝ գալիս է, միացված է արհեստական շնչառություն: Մեզ ասացին, որ այս պահին քննարկվում է Գրիգորյանին բուժական Էլեկտրաշոկի ենթարկելու հարցը: Դրա համար, սակայն, հարազատների ստորագրությունն է հարկավոր, որոնք այս պահին քննարկում են այդ հարցը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Ի դեպ, կասկածներ կան, թե դատարանի տեւական ժամանակ լիարժեք չեն ներկայացրել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, դրա համար էլ այսօր հասել են նման ծայրահեղ վիճակի, երբ Մանվել Գրիգորյանի ապրելու շանսերը գրեթե մոտեցել են զրոյի: