00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարչապետի՝ կորոնավիրուսով հիվանդ դուստրերը հանգստանում են Ենոքավանում (լուսանկարներ)13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում, պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցիցԴուք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ եք գործադրել տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը բազմիցս հետաձգվում են․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ (տեսանյութ)Անգամ ցածր շրջանառության ցուցանիշ ունենալով՝ ռեստորանները պատրաստ են աշխատելԱրմեն Սարգսյանը թեստ կհանձնի՝ ըստ անհրաժեշտությանՄիքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ինչու կորոնավիրուսի տուգանքների համար տրամադրված հաշվեհամարը չի գործելՄիխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով:

Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել և գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել և հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:

Դեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ և կեղծիքներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր և կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել և խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քաղաքացիների անձնագրային տվյալների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ բացահայտվել խարդախությունների ու կեղծիքների մի ամբողջ շղթա, դրանք կատարած անձանցից ևս երկուսի ինքնությունը և կատարման մեխանիզմը:

Այսպես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 52-ամյա տղամարդուն, ինչպես նաև ևս մեկ անձի՝ Էջմիածին քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչին, տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները տրամադրվել են Եղեգնաձոր քաղաքի՝ 1994 թվականին ծնված բնակչի կողմից, ով 2018 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում աշխատել է Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություններից մեկի վաճառքի և սպասարկման գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ:

Պարզվել է, որ վերջինս, ինչպես նաև վերոհիշյալ երկու անձինք և մի շարք անհայտ անձինք, օգտագործելով գրասենյակ դիմած հաճախորդների անձնագրային տվյալները, կեղծելով քաղաքացիների ստորագրությունը, տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով և խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, նրանք ձեռք բերված տեխնիկան վաճառել են և տնօրինել ստացված գումարը՝ այդ կերպ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում խարդախությամբ հափշտակված ապրանքների մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Եղեգնաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը, հանդիսանալով հեռահաղորդակցության ընկերության գրասենյակի  դրամական միջոցների և գույքի նյութական պատասխանատուն, աշխատանքային գործունեության ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով և գործելով միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով մաս-մաս հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված դրամական միջոցներից 889.680 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ նշված գրասենյակում վաճառքի ենթակա ընդհանուր 2.947.347,02 ՀՀ դրամ արժողությամբ 73 անուն տարբեր տեսակի ապրանքներ՝ բջջային հեռախոսներ, հեռախոսային աքսեսուարներ, համակարգչի հակավիրուսային ծրագրի պարունակությամբ լազերային սկավառակ՝ արտոնագիր, շարժական ինտերնետի մոդեմ, շարժական քաղաքային հեռախոսի քարտ, բջջային հեռախոսաքարտեր՝ ընկերությանը պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 3.837.027,02 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քաղաքացիներին և ֆիզիկական անձանց պատճառված վնասը, քննության տվյալներով, կազմում է ընդհանուր 21մլն. 621 հազար դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (29 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (16 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (29 դրվագ):

Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ):

Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով(1 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), իսկ վերջինիս 19-ամյա դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ):

Եղեգնաձոր քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է չորս մեղադրյալի մասով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախություններին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
1 Հուն
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի 9 035 դեպք է գրանցվել․ Ռիա ՆովոստիԱմերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Արմավիրի Արաքս համայնքի մանկապարտեզը կհիմնանորոգվիԴատախազը չի բացառում, որ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի (տեսանյութ) Վարչապետի՝ կորոնավիրուսով հիվանդ դուստրերը հանգստանում են Ենոքավանում (լուսանկարներ)Միացյալ նահանգներում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ չորս հազար մարդ․ CNN (տեսանյութ)13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում, պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցիցՄեր տղերքը ամեն օր սենց խոցում են հակառակորդին և իրենց ստերը․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Մաշա Մնջոյանը իր ձայնով և գեղեցիկ կատարմամբ ցնցել է «The Voice Australia»-ն (տեսանյութ)Դուք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ եք գործադրել տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը բազմիցս հետաձգվում են․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ (տեսանյութ)Անգամ ցածր շրջանառության ցուցանիշ ունենալով՝ ռեստորանները պատրաստ են աշխատելԳյումրիում շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում պատուհանագոգին և օվալաձև տարայում թմրամիջոց է հայտնաբերվել Ավանում 14-ամյա պատանին մոտը եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրա ծնունդը ՌԴ նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետինԱրմեն Սարգսյանը թեստ կհանձնի՝ ըստ անհրաժեշտությանԲարոյական եւ հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք. Աննա ՀակոբյանՍիրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող Թուրքիայի քաղաքացին բերման է ենթարկվել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ինչու կորոնավիրուսի տուգանքների համար տրամադրված հաշվեհամարը չի գործելԵս իմ աչքով եմ տեսել՝ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչ սնունդ կար բանակում. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Այս տարի այս օրը մի քիչ տխուր է․ Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է երեխաներինՄարդկայնորեն զորակցում եմ քեզ, բայց ելքը մեկն է՝ քո հրաժարականը. Արտակ ԶաքարյանԿայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ մայիսի 31-ին Փաշինյանը Արցախում կայացած բանկետին արդեն վարակակիր էր. ՂազինյանԿաթողիկոսը նոր նշանակումներ է արել Կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա կինը Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք կոռուպցիայի հետ կապված պարզաբանումներ անել (տեսանյութ)Երեխաները մեր ներկան ու ապագան են. շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ․ ԱվինյանՊատահական չէ, որ ծնվել ես երեխաների պաշտպանության օրը, գնա հեքիաթներ գրելու․ Մենուա Հարությունյանը՝ ՓաշինյանինՓաշինյանի վարակված լինելուն չեն հավատում, իսկ թեստի պատասխանը գաղտնի է պահվումԳյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքըՈստիկանության արտակարգ ծառայությանը միացավ նաև փոքրիկ ոստիկանըՇնորհակալություն եմ հայտնում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում․ ՓաշինյանՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղնշանակության և բժշկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Աղետալի կլինեն հետևանքները առաջին հերթին Ադրբեջանի համար. Մակունցը՝ Հասանովի հայտարարության մասին Մենք կարող ենք ամեն օր աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր ձագուկների համար. Աննա Հակոբյան Հնարավոր չէ՞ր դատարանի տարածքը ախտահանել ոչ աշխատանքային օրերին. շնչել հնարավոր չէ. դատավոր (տեսանյութ)Ուշացել եք՝ գնացքը գնացել է, եկեք հաջորդ կայարանին միացեք. Մելքումյանը՝ կառավարությանը (տեսանյութ) Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել. վարակվածները ժամանել են արտերկրից Մերժելու հիմքեր ես չեմ տեսնում. կարևոր չէ, թե ով է բերել նախագիծը. Բաբկեն Թունյան (տեսանյութ)Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է ԱԺ-ն հակասահմանադրական օրենք ընդունեց. դե եկեք չեղարկենք հունիս ամիսը կամ Նոր տարին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)