«Էս հարցը չլուծելու դեպքում՝ ոչ մի կգ միս չի մտնելու Երևան»․ գյուղացիները պահանջում են վերանայել որոշումը (տեսանյութ)
Video«Եթե կառավարությունը որոշել է, որ փետրվարի 15-ից հետո 5-րդ ձևով խանութները պետք է միսը ընդունեն, կոնկրետ Երևան միս չի մտնելու, նայեմ՝ ոնց են անելու։ Էդ անասունը, որ գյուղացին վիզը կտրումա, բերումա քաղաք ծախելու, ոչ մեկ չի գնում էդ փողով իրան մեբել առնելու կամ եսիմինչ ռեստորան հաց ուտելու, սաղ վարկ ունեն տալու, կամ անասնակեր կամ վարկա»,-այս մասին իր վրդովմունքը հայտարարեց կառավարության դիմաց հավաքված ցուցարարներից մեկը։
«Ախպեր ի՞նչ են ուզում մեզնից, թողենք էթա՞նք սաղս ստից, Արմավիրի մարզում օրինակ մի բոյնիա, օրը հազար անասուն ա մորթում, էդ բոյնին ոնց կարա հասցնի, 20 հատ էլ լինի, չի լինի, էսի նենց հարց են բարձրացրել, որ ոչ մի ձևի լուծելի չէ։ Ամեն համայնքում պետք է սպանդանոց լինի, որ նոր կարանան պահանջեն սա»,-ասաց գյուղացիներից մեկը։
Գյուղացիները իրենց հարցը չլուծելու դեպքում սպառնում են ոչ մի կգ միս չմտցնել Երևան։
«Առանց ռայոնի ժողովրդի հետ քննարկելու որոշել են նստած տեղները, չի կրա տենց էղնի»,-նշում են ցուցարարները։
Մանրամասները ՝ տեսանյութում։