«Մարտի 1-ի» գործով Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել․ պաշտպան
Իրավունք«Մարտի 1-ի» գործով գեներալ Մանվել Գրիգորյանին երբևիցե չի առաջարկվել, որ ցուցմունք տա։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը պաշտոնապես հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Մարտի 1»-ի գործով Գրիգորյանը չի ցանկացել բացատրություններ, ցուցմունք տալ։ «Մարտի 1»-ի գործով կարծում եմ՝ հետագայում պատմությունը կտա ճիշտ գնահատականը և նաև կտա օբյետիվ գնահատականը, թե կարեւոր դերակատարները որտեղ էին, ինչ գործողություններ արեցին և ինչ հետևանքներ առաջացրեցին այդ գործողությունները կամ անգործությունը»,- հավելեց նա։
Նա նշեց, որ պաշտպանական կողմը տևական ժամանակ բարձրաձայնել է, որ կալանավորման հիմքեր չկան և առողջական վիճակն ու կալանքը չեն համապատասխանում։