«Իմ քայլը» նախատեսում է հանդիպում անցկացնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ
ՀասարակությունԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում անցկացնել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Առաջիկայում նախատեսում ենք հանդիպում անցկացնել ոստիկանության պետի պաշտոնակատարի հետ: Օրն արդեն նախնական ֆիքսված է, բայց հնարավոր է փոփոխություն լինի: Նախատեսել ենք այն իրականացնել մինչ այս ամսվա վերջ»,- ասաց Մակունցը:
Հունվարի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում անցկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: