ՀՀ հայտնի ընկերություններից մեկի նախագահի օգնականից 37-ամյա կինը գումար է շորթել
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Տ. Հ-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս ոստիկանությունում հայտնել է, որ 2019 թվականի դեկտեմբերին իր ծանոթ՝ 37-ամյա Լիլիթ Դ-ն իր վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է 100 ԱՄՆ դոլար։
Նույն եղանակով Լիլիթ Դ-ն այս անգամ 200 ԱՄՆ դոլար ստացել է հունվարի 10-ին։
Երեկ՝ հունվարի 15-ին, Լիլիթ Դ-ն այս անգամ նույն՝ շանտաժի եղանակով պահանջել է 500 ԱՄՆ դոլար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Հ-ն աշխատում է հանրապետությունում գործող հայտնի ընկերություններից մեկի նախագահի օգնական։