Անհայտ անձը նորածնին թողել է հիվանդանոցի մուտքի մոտ և փախուստի դիմել (տեսանյութ)
ВидеоԿեմերովոյի շրջանի Յուրգա քաղաքում անհայտ անձը տեղի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ թողել է նորածին աղջիկ երեխայի:
A42.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մտնում բժշկական հաստատության տարածք, թողնում երեխային մուտքի մոտ, սեղմում զանգի կոճակը և փախուստի դիմում։
Նշվում է, որ նորածնին անմիջապես վերցրել են փողոցից և տարել ծննդատան տարածք։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով։