Հայ «պոնչոն» դարձել է Ինստագրամի աստղ և վաստակում է ամսական հազար դոլար (տեսանյութ)
ՏեսանյութերԿիևում բնակվող 8-ամյա Արլեն Խասապետյանն Ինստագրամի աստղ է դարձել:
Արլենի քույրը՝ Մարիան, 2016 թվականին եղբոր համար ինստագրամյան օգտահաշիվ է բացել, իսկ 2018-ին արդեն Արլենը հայտնի է դարձել համացանցում՝ իր արտաքինի և անկեղծության շնորհիվ:
Արլենը և Մարիան պատրաստում են զվարճալի տեսանյութեր և տեղադրում դրանք իրենց էջում: Արլենի միկրոբլոգում կարելի է հանդիպել հոլովակներ, որոնցում նա նմանակում է տարբեր հայտնիների:
Փոքրիկ բլոգերը «պայթեցրել» է համացանցը շնորհիվ հոլովակի, որում խնդրում է Աստծուց նիհարել:
Այժմ Արլենն ունի 380 հազար հետևորդ և ամսական վաստակում է մինչև 1000 դոլար: Սակայն, տղան խոստովանում է, որ գումարն իր կյանքում մեծ տեղ չունի:
«Ամենաթանկն ինձ համար իմ ընտանիքն է: Այո՛, ընտանիքն ավելի թանկ է փողից: Լուրջ, այստեղ ծիծաղելի ոչինչ չկա»,- ասում է Արլենը քրոջ հետ հարցազրույցում:
Տղայի խոսքով՝ իրեն սոցցանցերում հետևում են, քանի որ ինքը յուրահատուկ է, և իսկական տղամարդը պետք է լինի ինչպես ինքը՝ «առնական, երգիչ և վիդեոբլոգեր»:
Посмотреть эту публикацию в Instagram