Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարը Հովիկ Հայրապետյանն է
ՍպորտՀայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը մոտենում է ավարտին:
Մրցաշարի 8-րդ տուրում առաջատարներից հաղթանակ է տոնել Հովիկ Հայրապետյանը` 6 միավորով դառնալով միանձնյա առաջատար: 5-ական միավոր ունեն Արթուր Դավթյանը Հայաստանից և Զուրաբ Ստուրուան Վրաստանից:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 533 շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից: Մրցաշարը կընթանա մի քանի տարիքային խմբերով: Շրջանային մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ: