Ռամզան Քադիրովը կարող է դառնալ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ
Ռուսաստան
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովին նոր պաշտոն է առաջարկվել: Նա կարող է դառնալ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ:
Այս մասին հայտնել է Կրեմլի աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեչնիայի ղեկավարը ժամանակավորապես իր լիազորությունները հանձնել է Հանրապետության կառավարության նախագահ Մուսլիմ Խուչիևին՝ «ժամանակավոր անաշխատունակության» պատճառով:
Նշվել էր, որ նա հիվանդության պատճառով արձակուրդ է գնացել հունվարի 13-ին, բայց այդ մասին հայտնի դարձավ միայն այն օրը, երբ նախագահը ուղերձը ուղարկեց Դաշնային ժողով, և վարչապետը հրաժարական տվեց: