Այս պահին նման հարց չկա. Մակունցը՝ գազի գնի թանկացման մասին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ նման հանդիպումներն իրենց աշխատանքային օրակարգի մաս են, և այս հանդիպումը համընկավ տարեսկզբի հետ:
«Հանդիպումն առաջիկա տարվա ընթացիկ աշխատանքների համակարգմանն էր վերաբերում: Ունենալու ենք նաև խմբակցության ռազմավարական պլանավորում: Անդրադարձել ենք ամենատարբեր հարցերի, ընդհանուր՝ տարածաշրջանում հարևանների և առհասարակ մյուս երկրների հետ հարաբերություններին, ներքաղաքական հարցերի, առանձին ուղղություններով կենտրոնացել ենք կոնկրետ ոլորտների զարգացման մասին մեր պատկերացումների և հետագա քայլերի վրա»,- հայտնեց նա:
Մակունցը նշեց, որ գազի գնի հետ կապված որևէ զարգացում չեն կանխպատեսել, որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա: