ԱԱԾ նախկին պետի բռնի մահը չեմ կարծում, որ չառաջացնի քաղաքական ռեզոնանսներ
BlogosphereԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի կապացկությամբ։
Նա գրել է․ «Գեորգի Կուտոյանի հետ կատարվածը շոկահարույց է: Ամեն դեպքում ԱԱԾ նախկին պետի բռնի մահը չեմ կարծում, որ չառաջացնի քաղաքական ռեզոնանսներ: Ցավակցություններս եմ հայտնում Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին»։
Նշենք, որ այսօր Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: