Ավստրալիայում արդեն մի քանի օր է անձրև է տեղում (տեսանյութ)
VideoԵրջանկությունն Ավստրալիայում այսպիսի տեսք ունի, գրում է НТВ-ն։
Նահանգներում, որոնք ամենաշատն են տուժել անտառային հրդեհներից և երաշտից, արդեն մի քանի օր է՝ անձրև է տեղում։
Ավստրալիայում հրդեհների հետեւանքով, որոնք սկսվել են դեռ 2019 թվականի սեպտեմբերին եւ մինչ այժմ մարված չեն, արդեն միլիոնավոր հեկտար հողեր են այրվել: Վերջին ամիսների ընթացքում կրակը 27 մարդու կյանք Է խլել, ոչնչացրել ավելի քան 2 հազար տուն:
Սիդնեյի համալսարանի գնահատումների համաձայն, ոչնչացել Է ավելի քան 1 մլրդ կենդանի: Առանձին վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան թանձր, որ օդից հրդեհաշիջումն անհնարին Է դարձել: