«Ժողովուրդ». Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում
Armenian Press«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանձնարարական է իջեցվել: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հանձնարարական է իջեցվել նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ ովքեր են գտնվում ռիսկային գոտում»:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոցում» մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, որի հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էին, թե տեւական ժամանակ պայքարել ու բարձրաձայնել են կալանավորի ունեցած կալանքի հետ անահամատեղելի հիվանդությունների մասին։