Պուտինը շնորհավորել է Բորիս Ելցինի դստերը՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դստերը` Տատյանա Յումաշևային, և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է և այցելել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դստերը ՝ Տատյանա Յումաշևային ծննդյան օրվա առթիվ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութում երևում է, որ Պուտինը գեղեցիկ ծաղկեփունջ և թեյախմության համար ճենապակե շքեղ հավաքածու է նվիրում Յումաշևային:
Հանդիպմանը ներկա եղել նաև Ելցինի կինը` Նաինա Ելցինը: