Ինչու իշխանությունը չարձագանքեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը
ОбществоԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը երկու օր է՝ բոլորի ուշադրության կենտրոնում է: Հնչեցին կարծիքներ, մեղադրանքներ, ցավակցության ու ափսոսանքի խոսքեր: Սակայն, ներկա իշխանության կողմից ոչ մի խոսք չհնչեց: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել հնարավոր պատճառները քաղաքագետ Ստեփան Դանիելյանից:
«Ես կարծում եմ, որ նրանց չխոսելու հիմնական պատճառն այն է, որ ուղղակի չեն կարողանում կողմնորոշվել: Նրանք, չգիտեն, թե նման իրավիճակներում իրենց ինչպես պահեն, ինչպես արձագանքեն այս իրավիճակին»,- նշեց քաղաքագետը:
Դանիելյանի խոսքով՝ դեպքի քննությունը կարող է և «չավարտվի», քանի որ կարող է մի քանի տարի տևի, կարող է ոչ մի բան չբացահայտվի. «Նման դեպքերի հետ կապված ես առանձնապես քննությունից ինչ-որ սպասելիքներ չունեմ, որովհետև Կուտոյանը ԱԱԾ նախկին տնօրենն է եղել, ով բավականին ինֆորմացիա է ունեցել: Եթե դատական պրոցես գնա, բնականաբար այդ հարցերը պետք է բացահայտվեն, իսկ դրանց մեջ գուցե լինեն պետական գաղտնիքներ»,- նշեց քաղաքագետը:
Դանիելյանի կարծիքով՝ դժվար թե բաց դատ լինի և այն ընթանա օբյեկտիվ: