Ավստրալիայում հարյուր հազարավոր ձկներ են սատկել (լուսանկարներ, տեսանյութ)
VideoԱվստրալիայի Նոր Հարավային Ուելսում հարյուր հազարավոր ձկներ են սատկել այն բանից հետո, երբ անձրևներն անտառային հրդեհների հետևանքով առաջացած մոխիրը լցրել են գետերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Տեղի ձկնորսները նշել են, որ Մակլեյ գետի մածուցիկ ջրից նեխած ձկան ու փտած բուսականության գարշահոտություն է փչում։
Մոխրի հետևանքով գետերում նվազել է թթվածնի առկայությունը, ինչի հետևանքով էլ հարյուր հազարավոր ձկներ են սատկել:
Ձկների անկման ազդեցությունը կարող է մի քանի տասնամյակ զգացվել, քանի որ երկարակյաց ձկնատեսակները լրջորեն տուժել են։