Վախենամ՝ ճգնաժամային օրերին մեզ «իսկանդերն» էլ չօգնի. Հովհաննես Մանուկյան
ԲլոգոսֆերաԱրդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր էջում գրում է. «Հասարակական բարոյականությունը խորագույն ճգնաժամ է ապրում: Եվ մենք մոտենում ենք բարոյալքման այնպիսի սահմանի, որն ազգային անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել:
Եթե իշխանությունն ու հանրային ինստիտուտները` զգալով իրենց որոշարկված պատասխանատվությունն այս ամենի հետևանքների համար, շուտափույթ չձեռնարկեն կտրուկ միջոցներ, ապա վախենամ ճգնաժամային օրերին մեզ «իսկանդերն» էլ չօգնի:
Հանրային համերաշխությունն ու ատելության դրսևորումների բացառումը այլընտրանք չունի, իսկ սա չհասկացողները կամ հասկացող և գիտակցաբար ատելության միջավայր խթանողները կկանգնեն առնվազն պատմության դատի առաջ»: