Ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել. Արցախցի պատգամավոր
ԱրցախԴեռեւս իրավական գնահատական չիմ տրվել բաքվի եւ Սումգայիթի եղեռնագործությանը: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք, որովհետեւ միայն սուգը ոչինչ չի տալիս, անընդհատ սուգն առանց պայքարի դա ինքնանպատակ մի գործողություն է: Եւ եթե սուգը հավերժ է, այն չի կարող իր նպատակին հասնեդլ եւ անպատժելիությունը կծնի նոր նմանատիպ երեւույթներ: Մենք փոձեցինք Ադրբեջանին հակադրել ոչ թե վրեժխնդրություն, այլ փորձեցինք աշխարհին ցույց տալ, որ մենք ժողովրդավար պետություն ենք կառուցում եւ իրավական պետությամբ կարող ենք հակադարձել, սակայն մենք չպետք է մոռանանք, որ մեր հարեւանները չունեն այնպիսի բարձր քաղաքակրությամբն, որ հասկանան` ինչին ինչով են պատասխանում»,-ասաց նա` հավելելով, որ իրենք առիթը բաց չեն թողնում միջազգային կառույցներին ցույց տալու համար` ինչ է կատարվում: