Ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան
ԲլոգոսֆերաԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Գրեթե մեկ շաբաթ չէր ստացվում ֆեյսբուք մտնել` զբաղվածության պատճառով: Այսօր ստացվեց, և ամբողջ էջս Գեորգի Կուտոյանի նկարներներն են: Առաջին միտքը, որ գալիս ա` երիտասարդ տարիքը, մանկահասակ երեխան, ընտանիքը... Հետո չվերահսկվող ջղայնություն, երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս:
Ապա հասնում ես mamul.am-ի` բարոյականության բոլոր սահմանները հատած հարցմանը` սպանության վարկածի շուրջ, ապշահար կարդում հեգնական մեկնաբանությունները Հրայր Թովմասյանի անկեղծ մարդկային հուզմունքի շուրջ ու հասկանում, որ ճիշտը ֆեյսբուք չմտնելն էր»։