Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (անոնս) Առավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգ Ինչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքը Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններում «Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետ Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա 

Գեորգին գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը․ Սամվել Ֆարմանյան

Բլոգոսֆերա

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեորգի Կուտոյանի հիշատակին

Գեորգին իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր: Զուսպ, լուրջ, խորը: Այնքան լուրջ ու այնքան խորը, որ էդ տարիքում, սովորաբար, էդպես չի լինում: Ուղնուծուծով պետականապաշտ: Մարմնի ամեն բջիջով հայ ու Հայաստանի զինվոր:

Գնաց` 39 տարին դեռ չբոլորած: Գնաց` անհայր թողնելով իր չորսամյա տղային, անամոքելի վշտի հետ մեն մենակ թողնելով իր հարազատներին:

Գնաց` խորը ափսոսանքի ու չուտվող դառնության զգացում ներարկելով իրեն ճանաչող բոլորին:

Հեռացավ ինքն իրենից, իր ժամանակից, նրա խեղդող բարքերից ու արժեքներից` սեփական արյան բաժակը պարզելով օրվա արժեքների գլխավոր մատակարարներին. թող խմեն արյան էդ բաժակն էլ` գուցե հագենան, արյան համից կենդանական բնազդով գոնե մի պահ հասկանան, որ, ախր, ուրիշինը չէ` սեփակա՜ն արյունն են խմում:

Գնաց` սեփական մահը գերադասելով այլոց տառապանքն իրենը համարելու ու դրանով ապրելու հոգին մաշող ցավից: Հեռացավ` անկարող լինելով կյանքի ու բարոյականության սեփական եկեղեցիում մի անկյուն էլ թողնել երեկվա կեղծ մերձավորի անաստված գոյության համար:

Գեորգին գնաց` սթափվելու կոչելով իր ամենավերջին հենարանը` ինքնապահպանման բնազդը կորցնող ու ինքնաոչնչացման հոսանքին հանձնվող մեր հասարակությանը: Գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը:

Մարդկային մեծագույն ողբերգություն: Աննկարագրելի, թունավոր անհամություն: Ժամանակի ու նրա բարքերի հետ կռիվ տված, բայց նրան պարտված ու էդ պարտությունը չընդունած մարդու խոսուն ճակատագիր: Իր ապրած ժամանակը, նրա ողբերգականությունը խտացնող մի լեղի պատմություն: Մեր ձայնային հիշողության խորքերում արդեն մոռացված մի կրակոց այն մասին, թե ինչպես է ժամանակը, երբեմն, անխնայաբար ոչնչացնում արժանավորին ու կործանում լավագույնին: Մամռակալած էլի մի տապանագիր էն մասին, թե ինչպես կարող է ժամանակը երբեմն սրբել-տանել ամբողջ ժողովուրդների ու փշրել նրանց ճակատագրերը:

Անգամ կենդանական բնազդով դժվար է չզգալ, որ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր: Օդում ծայրահեղ ատելության, ներքին թշնամանքի ու ինքնաոչնչացման մահաբեր քամի է փչում: Մեզ անծանոթ, բայց մեզ արդեն կլանած քամի: Ու ոչ ոք չգիտի, թե ում կայցելի այդ քամին հաջորդը: Ով կլինի կործանված հաջորդ ճակատագիրը: Որբացած հաջորդ երեխան: Ու ամենակարևորը, ոչ ոք այդպես էլ չի իմանա` լավ, հանուն ինչի՞»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օգնության են հասել փրկարարները Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նոր զուգընկերոջ հետ սեքսի 4 կարևոր կանոն Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (անոնս)Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է. Արայիկ ՀարությունյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների մասինԱռավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան «Բորուսիա»-ն պարտվեց երկրորդ տուրում«Մեր կյանքի իմաստ»․ Արփի Գաբրիելյանը կիսվել է որդու լուսանկարով Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Լոռու մարզպետՔոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվելՀալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգԵրկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուկրաինայում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվԻնչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքըԵրբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով չեն խոսել. քաղաքագետԿուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ էՎրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից Նոր Վարագավանք տանելու համար Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Իսպանիայի առաջնությունը նվաճելու համար տրված բոնուսներից«Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքըՄիջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Մարսելը» պայմանագիր է կնքել բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններումՊահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին«Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետՀավայան Օահու կղզին (լուսանկարներ)Դեռահասը փրկել է ջրհորի մեջ ընկած երեխային (տեսանյութ) Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել Ուղիղ. «Շիրակ» - «Արարատ». հետաձգված հանդիպում (տեսանյութ) «Եվրամիությունը ձեզ համար բանկոմատ չէ»․ Բորելը՝ Ուկրաինայի ղեկավարությանը Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասինԹուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը՝ Կարո Փայլանի համակուսակցականըԾովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալվածՇքեղ մայրամուտը Մոկ լճի վրա (լուսանկարներ)Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոնԿլոպը, Նագելսմանն ու Ֆլիքը հավակնում են ՈՒԵՖԱ-ի լավագույն մարզչի մրցանակինՀայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառովAl Jazeera-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցությունԱմուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելուՋրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկաԵղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Ստեփանակերտի օրն է«Գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ գալիս ու մղկտում». այրված տների բնակիչներին մարզպետարանն անտեսում է
Ամենադիտված