00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դանիայի թագուհին ընդունել է Արարատ Միրզոյանին Վահագն Վարագյանին կանչել են Քննչական կոմիտե «50.000 նոր գիրք` դպրոցների գրադարաններին». Արայիկ Հարությունյանի գրառումը Վարչապետը նախագահին առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԱԿ-ում Միքայել Մելքումյանն անդրադարձել է Արցախում կրթական իրավունքի իրացման խնդրին Աստղագուշակ՝ փետրվարի 19-ի համար«Ջրում» է ստուգումների արդյունքները. «Ժամանակ» «Ժողովուրդ»․ Դատարանը Արագածոտնի նախկին մարզպետին նշանակել է լրացուցիչ պատիժ «Ժողովուրդ». Իշխանությունները՝ փնտրտուքի մեջ

Բուխարեստում կատարվել է Դինքի սպանության 13-րդ և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցների հոգեհանգստյան կարգ

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 19-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում՝ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 13-րդ և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցների առիթով մատուցվել է Սուրբ Պատարագ, հավարտ որի տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի և Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Արարողությանը ներկա էին  Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մամուլի դիվանից։

«Տաթև Սրբազանն իբրև քարոզի բնաբան էր ընտրել ավետարանական այն խոսքը, որն ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում» (Մատթ. 10. 28): Սրբազանն իր քարոզում մեկ անգամ ևս ընդգծեց Հրանտ Դինք մտավորականի, լրագրողի և մարդու մեծությունն ու կատարած հսկայածավալ աշխատանքի կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «ժամանակը ի զորու չէր ամոքելու կամ մոռացության մատնելու այն խորը վերքը, որը պատճառվել էր Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին, ընկերներին ու ամբողջ աշխարհասփյուռ հայությանը: Հրանտ Դինքի սպանությունը բացահայտ ոտնձգություն էր ընդդեմ ազատ խոսքի, ժողովրդավարության ու այն գաղափարների, որի կրողն էր մեծ մտավորականը:

Իբրև ճշմարտության առաջամարտիկ, անտեսելով բոլոր տեսակի սպառնալիքներն ու ոտնձգությունները, Հրանտ Դինքը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշանություններին: Սակայն, ինչպես շուրջ 100 տարիներ առաջ, այնպես էլ այսօր, ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը:

Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար»:

Այնուհետև Սրբազանն անդրադարձ կատարեց Բաքվի ջարդերին. «Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը հավերժ պիտի մնա հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ, իբրև ծանրագույն ոճրագործություն և ծրագրված ցեղասպանություն: Ամեն մի հայորդի, աշխարհի ցանկացած անկյունում, պարտավոր է ապրել ու հիշել իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, հիշել ու հիշեցնել աշխարհին, հիշեցնել ու պայքարել հանուն արդարության ու ոճրագործների դատապարտության, պայքարել ու հզորանալ՝ թույլ չտալով այլևս նմանատիպ հանցանքների կրկնություն, ինչը ցեղասպանություն է: Բայց քանի դեռ մեր հավաքական հիշողության մեջ չի մոռացվել մեր պատմությունը, մեր ազգը պիտի շարունակի ապրել, արարել, ստեղծագործել՝ կերտելով ավելի լուսավոր ապագա, բայց երբեք չմոռանալով անցյալի մութ ու խավար էջերը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից: Անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և բռնությունների, որի ականատեսներն ենք այսօր»:

Հոգեհանգստյան պաշտոնից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև, ուր խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Հոգեհանգստյան արարողություներ տեղի ունեցան մյուս հայաշատ ծուխերում ու քաղաքներում:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն,- ասվում է հաղորդագրության մեջ»:

Լրահոս
19 Փետ
Դանիայի թագուհին ընդունել է Արարատ Միրզոյանին Վահագն Վարագյանին կանչել են Քննչական կոմիտե ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզն էր «50.000 նոր գիրք` դպրոցների գրադարաններին». Արայիկ Հարությունյանի գրառումը Վարչապետը նախագահին առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԱԿ-ում Միքայել Մելքումյանն անդրադարձել է Արցախում կրթական իրավունքի իրացման խնդրին Աստղագուշակ՝ փետրվարի 19-ի համար«Ջրում» է ստուգումների արդյունքները. «Ժամանակ» «Ժողովուրդ»․ Դատարանը Արագածոտնի նախկին մարզպետին նշանակել է լրացուցիչ պատիժ «Ժողովուրդ». Իշխանությունները՝ փնտրտուքի մեջ «Ժողովուրդ». Սրտի անբավարարութամբ տառապող հիվանդին մերժել են «Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա».«Հրապարակ» «Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե «Հրապարակ». Ինչո՞ւ է լռում «այո»-ի ճակատը «Փաստ». Իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը» «Հրապարակ». Ադրբեջանն ինքն է հրաժարվել իր պահանջից. տակտիկան պարզ է«Ժողովուրդ». Հասկացրել են՝ կարող է հեռանալ Կա­ռա­վա­րու­թյու­նը սա­բո­տա­ժի՞ է են­թար­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նի առա­ջադ­րանք­նե­րը. «Փաստ»Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում. նոր հետազոտություն Իրինա Շեյքը Burberry-ի երեկույթին թվերք է պարել (տեսանյութ)Տղամարդը յուրօրինակ նվեր է ուղարկել իր կյանքը փրկած դեռահասի հորը (տեսանյութ) Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետի մասին Գայանե Ասլամազյանը լողափնյա լուսանկար է հրապարկելՔիմ Քարդաշյանը դստեր մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100 ինքնաթիռըԱրդեն կան որոշումներ, շուտով կլինեն կադրային փոփոխություններ. ԱԽ քարտուղար «Խոսիր քիչ… Լսիր շատ». Իվետա Մուկուչյանը՝ վառ կերպարում Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան «Նոր չելենջ». աղջիկները սափրում են իրենց հոնքերը (տեսանյութեր)Աշրաֆ Ղանին պաշտոնապես հաղթող է հայտարարվել Աֆղանստանի նախագահի ընտրություններում 24 ժամ ջուր չի լինելու Առյուծը ցույց է տալիս իր վախկոտ «կնոջը»՝ ինչպես ճիշտ որսալ գոմեշին (տեսանյութ)Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն ՍիմոնյանՀրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ) Չեմ մասնակցելու հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին. ՍԴ աշխատակազմի ղեկավարՄիշուստինն արգելել է չինացիներին մուտք գործել ՌուսաստանՀովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Վլադիսլավ Սուրկովն ազատվել է Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնից ՀՀ նախագահի գործուղումներն արժեցել են շուրջ 123 մլն դրամ. Փաստինֆո Ստեփանակերտում քաղաքացին հարվածել է ՃՈ ծառայողին և վնասել քիթը ՀՀ և Դանիայի խորհրդարանների խոսնակներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների Հնդկաստանում տղամարդը բռնաբարել է 5 ամսական երեխային Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ) Գետադարձերի ու Վեստսարգիսների ժամանակը ցավոք չի անցել. Արծրուն ՀովհաննիսյանՀարգելի՛ համաքաղաքացիներ, այս աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար (տեսանյութ) Չինաստանը հրապարակել է նոր կորոնավիրուսի բռնկման մասին ամենամեծ ուսումնասիրությունը «Պիտ պաշտպանեմ». ամերիկաբնակ հայ պատանիների հուզիչ կատարումը (տեսանյութ) Ոճաբանն ստիպել է սևամորթ մոդելին կապիկի դիմակ կրել ցուցադրության ժամանակ
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am«Տղաս տանն է եղել, խմած էլ չի եղել». Ղալումյանի որդին ջարդել է ապարատն ու կոպեկնե՞ր գողացելԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ) Ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews