Շախմատի կանանց առաջնությունում առաջատարը չի փոխվել
СпортՀայաստանի շախմատի կանանց 75-րդ առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող մրցաշարի այս տուրում հաղթանակ տոնեցին Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Նարե Առաքելյանը և Մարիա Կուրսովան: Ավետիսյան-Ղուկասյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Մարիա Գևորգյանը 7 միավորով առաջատարն է: 6,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը: