Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի ԵՄ-ն 80 հազ. եվրո է տրամադրում Գյումրու կարկտից և ջրհեղեղից տուժած բնակիչներին ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է. ՀՔԾ Փրկարարները հայտնաբերել են «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորված քաղաքացուն Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը 2 ամսով փակ կլինի 

«Գազպրոմ Արմենիա»-ն որևէ ներդրում չի՛ կատարում, կորուստները չի՛ կրճատում. տնտեսագետ

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հնարավոր թանկացմանը՝ մասնավորապես նշելով, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա։ Նաև նշեց, որ ՀՀ տարածքում գազի անվտանգ, անխափան և արդյունավետ մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։

«Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, և այդ դեպքում այդ հարցը բաց և թափանցիկ կքննարկվի»,- ընդգծեց փոխվարչապետը։

Գրիգորյանի հայտարարության, ինչպես նաև գազի սակագնի հնարավոր թանկացման մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Փոխվարչապետի հայտարարությունը նորություն չէ: Նա մի քանի ամիս առաջ նորից նույն հայտարարությունն արել էր, բայց դա հարցի լուծում չէ, քանի որ այս ընթացքում մենք կշարունակենք պարտք կուտակել: 2019թ. հունվարի 1-ից հետո 1000 խմ հաշվով 15 դոլար պարտք ենք կուտակում: Ընդհանուր առմամբ, 2019 թվականի ընթացքում մենք կուտակեցինք մոտ 30մլն դոլար պարտք և 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դարձյալ կշարունակենք պարտք կուտակել»,-ասաց նա:

Տնտեսագետի պնդմամբ՝ բիզնեսի տեսակետից նվազագույնը մեկ տարի է պետք բիզնես պլան, ծախսային ծրագիր մշակելու համար. «Այլ կերպ ասած՝ եթե մենք ուզում ենք, որ ներդրումներ արվեն Հայաստանում, բիզնեսմենը գոնե մեկ տարվա կանխատեսելի գազի, էլեկտրաէներգիայի սակագին պետք է իմանա»: 

Պարսյանի խոսքով՝ հենց սա բացասական ազդակ է ներդրողների համար, քանի որ նրանք չեն կարող կանխատեսել, թե 3 ամիս անց ՀՀ-ում գազի սակագինը որքան կլինի:

«Պետք է հնարավորինս արագ մեր հանրությանը և բիզնեսին տրամադրվի տեղեկատվություն գազի մոտավոր սակագնի մասին: Չի կարելի սակագնի որոշումը հետաձգել կամ ձգձգել քաղաքական պատճառներով, քանի որ դա լուրջ տնտեսական հետևանքներ կառաջացնի մեր գազամատակարարաման համակարգում»,-նշեց նա:

Տնտեսագետը շեշտեց, որ սակագնի հնարավոր բարձրացումը կապել ներդրումների հետ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս կամ այն ձևով պարտավորված է ներդրումներ իրականացնել:

«Ուզում եմ շեշտել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որևէ ներդրում չի կատարում կորուստների կրճատման ուղղությամբ, որն իր պարտավորություններից մեկն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ պարտավոր է կատարել ներդրումներ ամեն տարի՝ առանձին ուղղություններով: Սա սակագնի հետ կապված չէ: Սրանք առանձին գործընթացներ են, որը կառավարությունը փորձում է կապել իրեն»,-ասաց Պարսյանը:

Լուսինե Մարդոյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ) ԵՄ-ն 80 հազ. եվրո է տրամադրում Գյումրու կարկտից և ջրհեղեղից տուժած բնակիչներին Իշխանությունները պարտավոր են Ամուլսարի մասին կարծիք արտահայտել․ իրենք 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի ԵնոքյանԼոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ հիմնադրամից Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ Դասերը կսկսվեն սեպտեմբերին․ դասապրոցեսն անցկացնելու ո՞ր տարբերակն է ամենաարդյունավետը (տեսանյութ)Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Դերասան Դավիթ Աֆրիկյանն անկեղծանում է` ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին (տեսանյութ) Փաշինյանի համար յուրայինները «տուգանքի մատերիալ» չենԲեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է ՀՀԿ-ն «ռեստարտ» է լինում իր առաջնորդ Սերժ Սարգսյանի միջոցովԴիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն. Վիտալի ԲալասանյանԳյումրի քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 57-ամյա գործարարը հայտնաբերվել է Էջմիածնում (տեսանյութ)Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) Սերժ Սարգսյանը մինչև հիմա էլ Փաշինյանի հետ կապի մեջ է (տեսանյութ)Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների վագոն-տնակը հեռացվեց (տեսանյութ) Հարց է, թե ինչու հեղափոխական իշխանություններն անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Լիբանան, ձեր կողքին ենք. ՍիրուշոՌոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է. ՀՔԾ Փրկարարները հայտնաբերել են «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորված քաղաքացունՔՏՀԱՏՄ-Ն խախտումներ է հայտնաբերել Կոտայքում «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում Հայկական «Superannotate» ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել (տեսանյութ)Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը 2 ամսով փակ կլինի Նիկոլ Փաշինյանը 4 բուհերի հոգաբարձուների խորհրդների կազմերը հաստատելու մասին որոշումներ է ստորագրել Վարչապետը Գեորգի Ավետիսյանին Արցախ գործուղելու մասին որոշում է ստորագրելԱԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է Էրեբունու թաղապետարանը «Զգոնությունը թուլացնել չի կարելի». Աննա Հակոբյանը հանդես է եկել դիմակ կրելու կոչով (լուսանկարներ)Անկեղծորեն ափսոսում եմ՝ հնարավոր չէր փրկել բոլորին․ Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ) ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները Ջենիֆեր Գարները, ընկերոջից բաժանվելուց հետո, զվարճանում է Բրեդլի Կուպերի հետ (լուսանկարներ) Եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք․ Թեհմինա Վարդանյանը՝ Թորոսյանին Հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով․ Արսեն Թորոսյանն այցելել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնՀայտնի է դարձել, թե ինչ է նվիրել Արքայազն Հարրին Մեգան Մարքլին՝ ծննդյան տոնի առթիվ (լուսանկարներ)ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքինՌոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է (ֆոտո)Ամուլսարում ակտիվիստները զինվա՞ծ են (տեսանյութ) Նոր շունչ է հաղորդվել Ֆիլհարմոնիայի շենքին. այն պրոֆեսիոնալ մաքրման է ենթարկվել Էրեբունու համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել են կաշառք․ 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվելՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. պաշտպան Նիկոլը, կոնկրետ, զբաղված ա ժողովրդին քամելով. ոչ մի վիրուս էլ չկա. քաղաքացիները՝ դիմակ կրելու մասին (տեսանյութ) «Լիդիան»-ը հեռացնում է վագոն-տնակները (տեսանյութ) Լևոն Սարգսյանը տեղափոխվեց ՀայաստանԵգիպտոսում զբոսաշրջիկներին արգելվել է դուրս գալ հանգստավայրից«Քենի» կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ)Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն․ «Լիդիան Արմենիա»
Ամենադիտված