Վաղը ժամը 8-ից փակում ենք բոլոր մարզերի ճանապարհները, խափանելու ենք ամեն ինչ. ֆերմերներ (տեսանյութ)
ВидеоԱրդեն մի քանի օր է՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մսագործներն ու ֆերմերները՝ գործադիրից պահանջելով չեղարկել պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու մասին որոշումը։ Ֆերմերները վստահեցնում են՝ եթե պարտադիր սպանդանոցային մորթի մասին օրենք ընդունվի, իրենք կդադարեն անասնապահությամբ զբաղվել, դրանից բացի՝ չեն կարողանա մարել նաև իրենց վարկային պարտավորությունները։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ակցիայի մասնակից, ֆերմեր Փայլակ Սարգսյանը նշեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցման դեպքում չի կարողանա մարել իր 12 մլն դրամ վարկային պարտավորությունն ու ընտանիքի հետ կբռնի արտագաղթի ճանապարհը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում