Ադրբեջանցի ֆուտբոլիստի անմարդկային խախտման հետևանքով կոտրվել է մրցակցի ոտքը (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Չայկան», որտեղ հանդես է գալիս Դենիս Թումասյանը, ընկերական խաղ է անցկացրել «Գաբալայի» հետ:
Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ադրբեջանական թիմի ֆուտբոլիստ Մուրադ Մուսաևը անմարդկային խախտում կատարեց` կոտրելով Վլասիսլավ Դուբավոյի ոտքը: Այդ մասին հայտնում է Armsport-ը՝ հղում անելով Matchtv.ru-ն:
Այս խախտումից հետո ֆուտբոլիստին պատգարակի գնությամբ դուրս բերեցին խաղադաշտից և տեղափոխեցին հիվանդանոց, իսկ միջադեպից հետո ռուսական ակումբը չցանկացավ ավարտել հանդիպումը և այն մնաց անավարտ: