Իսպանացի դերասանուհու կուրծքը մերկացել է կարմիր գորգի վրա (տեսանյութ)
Video36-ամյա Սելիա ֆրեիրեիրոն գործընկերների հետ Մադրիդում նշում էր հաղթանակը: «Կատարյալ կյանք» (Vida Perfecta) սերիալը, որում նկարահանվել է դերասանուհին, «Feroz Awards»-ում մրցանակ էր ստացել «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում: Այս մասին հայտնում է Sputnik Mundo-ն:
Սակայն, երբ դերասանները որոշեցին լուսանկարի համար ցատկոտել կարմիր գորգի վրա, աղջիկը հայտնվեց անհարմար դրության մեջ:
Դերասանուհու ճերմակ հագուստն ընկավ և մերկացրեց նրա կուրծքը:
Այնուամենայնիվ, ֆրեիրեիրոն հումորով է վերաբերվել միջադեպին և նույնիսկ համապատասխան տեսանյութը հրապարակել է Twitter-ի իր էջում:
Դերասանուհու երկրպագուները բարձր են գնահատել նրա անկեղծությունը և շնորհավորել են ֆրեիրեիրոյի հաղթանակը իսպանական «Ոսկե գլոբուս»-ում: