«Փողոցներ փակելը հարցի լուծման ողջամիտ տարբերակ չէ»
BlogosphereԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ որոշման դեմ բողոքող մարզի անասնապահների հետ համաձայնության եկանք այսօր՝ ժամը 18:00-ին, հանդիպել մարզպետարանում և քննարկել իրենց կողմից ներկայացված հարցերն ու խնդիրները: Հանդիպմանը մասնակից կլինեն նաև Արարատի մարզից ընտրված պատգամավորները:
Այսօր ունենք իշխանություններ, որոնք պատրաստ են լսել քաղաքացու՝ ցանկացած որոշման դեմ ներկայացվող խնդիրները: Փողոցներ փակելը հարցի լուծման ողջամիտ տարբերակ չէ»: