Իրանը հակահարված կհասցնի՞ Ադրբեջանին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան Ինչպե՞ս է մեր զինվորի զինվորական փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ․ Ադրբեջանի կողմից տարածված լուրը կեղծ է Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է․ «Հետք» Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ (տեսանյութ) Ֆրանսիան ինքնաթիռ կուղարկի՝ վիրավորված լրագրողներին երկիր վերադարձնելու համար Մեր խնդիրը պաշտպանվել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետի հարցազրույցը` Ալ Ջազիրային Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել․ Աբրահամյան Հանուն հաղթանակի (տեսանյութ) 

«Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն»

Բլոգոսֆերա

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․

«Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն

Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։ Որ ցանկացած փոփոխություն պետք է լինի «մարդակենտրոն»։ Հետևաբար, հենց այդ օրերին շռայլում էին խոսքեր ապրելու արժանավայել, ապահով, առանց տեսախցիկների ու կոռուպցիայի և, իհարկե, էժան գազով։ Ու այդ ամենն ապահովելու էր «տնտեսական հեղափոխությունը»՝ հսկայածավալ ներդրումներով, ստվերից դուրս եկած ու բյուջե մտած հարկերով ու աննախադեպ քանակի աշխատատեղերով։

Իրականում ի՞նչ եղավ։ Տեսախցիկները չվերացան, այլ ավելացան, երթևեկությունը ոչ թե կարգավորվեց, այլև վատթարացավ, ավելին՝ ներդրվեց դրակոնյան բալային համակարգը, գազը չէժանացավ, այլ շուտով կթանկանա, ներդրումները ոչ թե գոնե մնացին նույնը, այլև նվազեցին։ Արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անտրամաբանական որոշումների դեմ։ Ապահովության փոխարեն ունենք սարսափ, թե ինչ ունակությունների տեր մարդիկ են կայացնելու մեր երկրի անվտանգությանը վերաբերող որոշումները։

Բայց ամենամեծ պատրանքի փլուզումը վերը թվարկվածը չէ։ Ճակատագրի հեգնանքով այս իշխանության ամենամեծ ձախողումը իր ամենապոպուլյար կարգախոսի բացարձակ ֆիասկոն է։ Եթե այսօր որևէ կերպ կարելի է բնութագրել Հայաստանի մթնոլորտը, ապա դա «սեր և թավիշ» չէ։ Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ և ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում։ Հիմա մարդ նույնիսկ ամաչում է մտնել սոցիալական ցանցեր։ Հանրային հարաբերությունների և ցանցային գրառումների այսպիսի դրսևորումներից մարդ գետինն է մտնում։ Այս իշխանությունը, իր ֆեյքերի ու վճարվող գրառումներ կատարողների միջոցով ցանկացած երևույթ, նույնիսկ մահ, այնպիսի հանրային դիսկուրսի մեջ է դնում, որ շատերն անկեղծորեն չգիտեն ինչպես արձագանքել՝ ամոթանք տան, բանավիճեն, թե պարզապես հայհոյեն։

Բայց խնդիրն այստեղ «սիրո և թավշյա» մթնոլորտի ատելություն փոխակերպումը չէ։ Այլ որ հասարակությունն աստիճանաբար բացահայտում է պարզ մի ճշմարտություն։ Սրանք մարդ չեն, բառի ժողովրդական, ամենատարածված իմաստով։ Երբեք չեն եղել ու չեն լինի։

Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար։

Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։

Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք։

Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին։

Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն։

Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն։

Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները։

Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ։

Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարեր գծերը։

Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր։

Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքամոլությամբ տառապողների այս իշխանությունը ինքնամոռաց մոնիտորինգ է անում, թե ով է իմ գրառումները հավանում։ Այդ մարդկանց ուղիղ զգուշացնում են, ծնողներին են ահաբեկում, ամեն ինչ անում են, որ լայքերի քանակը քիչ լինի, որ գլխավոր ֆեյսբուքամոլին զեկուցեն, թե ինձ ոչ ոք չի հետևում ու կարդում։

Խնդրանք բոլորին. իմ գրառումները մի՛ հավանեք, մի՛ մեկնաբանեք, մի՛ կիսվեք։ Ես գիտեմ, որ դուք շատ եք։ Իրենք էլ գիտեն, որ դուք շատ եք։ Ու օրեցօր շատանում եք։ Իսկ իրենց մոտ օրեցօր ավելանում է վախը։ Վախն ու տագնապը։ Որովհետև հասկացել են, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ հատուցելու են մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Էլի ենք բերելու, ինչքան եկավ, էնքան բերելու ենք». հայկական զինուժի կողմից առգրավված ադրբեջանական տեխնիկան (տեսանյութ) Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական «էլիտար» լեշը. Ալեն Ղուլյան (լուսանկար)Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչուՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված Ադրբեջանի ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. ՀՀ նախագահն` «Ալ Ջազիրա»-ին Վարձկանների ներգարվմամբ Ադրբեջանը և Թուրքիան սպառնում են աշխարհի անվտանգությանը. ԱՀ ԱԳՆ Արցախում ռմբակոծության տակ հայտնված «Դոժդ» հեռուստաալիքի թղթակցի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվելՀՕՊ ա, էս ինչ էղավ... 4-ն էլ ոչնչացան. Մարիամ ՓաշինյանԱրցախի նախագահը, ԱԳ նախարարը այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին. ԱՀ նախագահ (տեսանյութ)Չորրորդն էլ ոչնչացվեց. ՀՀ վարչապետՀարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում. ՓաշինյանՌոմանոս Պետրոսյանը` Աբովյանում հնչած պայթյունի ձայների մասինՈչնչացված ադրբեջանական զինծառայողները. ՊԲ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է Մանուել Մանուկյանը․ «Փաստինֆո»ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. խոսնակ ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն ՀովհաննիսյանՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պատրավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ «Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները Եվրոպա Լիգայում Հայի միասնականությունը և ոգին անկոտրում են. թբիլիսահայությունն այսօր հանդես է եկել ակցիայովԶոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ Արցախի ՄԻՊ Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. հայկական կողմից կա զոհ, երկու վիրավորԿենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունվեց` նվիրված Արցախյան հակամարտությանը. Աշոտյան Տիկ-Տոկի գրասենյակից զանգահարել են ՀՀ ՄԻՊ՝ այն արգելափակելուց հետոԿարելի է ասել, որ այսօր դիրքային պատերազմ է ընթանում. Սեյրան ՕհանյանԱդրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներԱրցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան. Աննա Նաղդալյան Սեյրան Օհանյանի ճեպազրույցը Արցախից` ուղիղՍիսիանցի փոքրիկին անվանակոչել են Տարոն՝ ի պատիվ Արցախում զոհված հերոս Տարոն Ֆիլիպոսյանի«Աշխարհը աչք է փակում Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը ենթարկվող ժողովրդի վրա»․ Սերժ ԹանկյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վիրավոր զինվորներին Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. Նաղդալյան Իրանում ծեծի են ենթարկվել անջատողական պանթյուրքիստներին (տեսանյութ)Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված․ ՀԺՄ Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքըՏասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ. Արտակ ԲեգլարյանԱրմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի արաբական խմբագրությանըՀայաստանը ետ է կանչում Իսրայելում իր դեսպանին Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է. ԱՀ ՄԻՊՀայաստանի դիվանագիտական ճեղքումը. արաբական աշխարհի, ՌԴ-ի և Իրանի հստակ մեսիջներըԱրսեն Թորոսյանը մեկնել է Արցախ Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբԻրանը հակահարված կհասցնի՞ Ադրբեջանին Անհայտ անձը սուր ծակող գործիքով հարձակվել է Սահակաշվիլիի վրա (տեսանյութ)Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ. Արտակ ԲեգլարյանՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը` ուղիղ
Ամենադիտված