Անասնաբուծությամբ զբաղվողները փակել են «Արծվի թեւերի» մոտ ճանապարհը. ուղիղ
ՏեսանյութերԱնասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը «Արծվի թեւերի» մո գտնվող հատվածը։
Նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած կարգավորման դեմ, որով Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Նշենք, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում եւս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու: Ցույց էր ընթանում նաև Արմավիրի մարզում։