Արմեն Գեւորգյանի պաշտպանը հրապարակել է դատական նիստին չներկայանալու դրդապատճառները (լուսանկար)
BlogosphereՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառները։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի լրագրողներ,հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հարկ չհամարեց ամբողջությամբ հրապարակել այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս, ուստի այն հրապարակում եմ նման եղանաքով։
Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Արմեն Գեւորգյանի պաշտպանը։
Արմեն Գեւորգյանի պաշտպան, փաստաբան»։