«Մեր շարքերը օր օրի համալրվում են»․ Լևոն Քոչարյանը՝ պիցցա ուտող Փաշինյանի մասին
ФотографииՀամացանցում տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որտեղ վերջինս պիցցա է ուտում։ «Համահայկական հիմնադրամի» նախկին ղեկավար Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարը և նշել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին․ «Լևոն ջան, հիմա սա ո՞նց հասկանանք»։ Ի պատասխան՝ Լևոն Քոչարյանը գրել է․ «Մեր շարքերը օր օրի համալրվում են»։
Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը գրել են, թե գուցե Փաշինյանն իրենց կողմն է անցել։
Նշենք, որ պիցցան ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելու հետ։ Պատճառն այն է, որ ի պաշտպանություն Քոչարյանի ակցիաների ժամանակ վերջինիս աջակիցներին պիցցա էին բաժանում։