ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրը հայտնի է Շարքային Դավիթ Խաչատրյանը շնորհավորում է անկախ Հայաստանի ծննդյան օրն ու երգ կատարում Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. «Փաստինֆո» Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի նախագահը Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ) 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի և պետք է յոթնապատկվի միջին աշխատավարձը․ Փաշինյան Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով 

Սեփական գրառումներն արագ ջնջող պատգամավորները և քաղաքական գործիչները

Վերլուծական
Նոր Հայաստանի պաշտոնյաների «նոու-հաուն» է դարձել սոցիալական ցանցերում գրառումներ անելն ու օպերատիվ կերպով դրանք հեռացնելը: Ընդ որում, տպավորություն է, որ հայրենի պաշտոնյաները յուրօրինակ մրցավազքի մեջ են մտել, թե ով դա առավել արագ կանի: Վերջիններս, սակայն, մոռանում են համացանցի կարևորագույն պատվիրաններից մեկը՝ այն ինչ մեկ անգամ գրվեց համացանցում, մնում է այնտեղ հավերժ:
 
Դիցուք՝ Ֆեսյբուքյան «ստատուսները» գրել-ջնջելու առաջին դեպքը արձանագրվեց 2018-ի նոյեմբերի 2-ին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Facebook–ի իր էջում հետաքրքիր բովանդակությամբ գրառում կատարեց։ «Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում», – գրել էր խորհրդականը։ Սակայն, մի քանի ժամ անց այդ գրառումը ջնջվեց Facebook–ից։ 
 
Այն բանից հետո, երբ ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ փորձեց հանրությանը համոզել՝ դատական համակարգի վրա քաղաքական իշխանությունների կողմից գործադրվող 0 ազդեցության մեջ, «փայլեց» իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինս գրել էր՝ «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»: Սակայն, քիչ անց պատգամավորը ջնջել է գրառումը, իսկ դրանից հետո կատարել նորը, որտեղ հայտնել է, որ շահարկումներից խուսափելու համար ինքն անձամբ չի պատրաստվում գնալ դատարան:  
 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ այդ օրերին առաջարկում էր դասադուլ անել․ նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։ ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»: Սակայն, նկատենք, որ քննադատությունների տարափից հետո վերջինս որոշել էր ջնջել գրառումը՝ այս անգամ գրելով, որ ԲՈՒՀ-երն ապաքաղաքական մարմին են և ակցիային մասնակցելն ու չմասնակցելը յուրաքանչյուրի իրավունքն է։
 
Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Լարսը բաց պահելու յուրօրինակ մոտեցում էր ցուցաբերել։ Նա փոխել էր տերունականի աղոթքի բառերը՝ Լարսին դիտարկելով որպես Աստված։ Աղոթքի զորությունը դեռ չիմացած, փոխնախարարի պաշտոնակատարը ջնջել էր գրառումը, քանի որ այն քննադատությունների առիթ տվեց, Փամբուխչյանին մեղադրեցին «Հայր մեր»-ը ծաղրելու համար։
 
Հերթական դեպքը արձանագրվեց 2019-ի ապրիլի 30-ին, երբ համացանցում մի հետաքրքիր դրվագ տարածվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից, որում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ընդհատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կատակեց, ինչը հարուցեց նիստի ներկաների ժպիտը։ Այս միջադեպի կապակցությամբ տարբեր շրջանակներ տարբեր գնահատականներ հնչեցրին։ Թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, թե՛ նրա ընդդիմադիրները դա որակեցին որպես ծաղրական վերաբերմունքի դրսևորում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Տեղի ունեցածին և սոցիալական ցանցում տարածված քննարկումներին արձագանքեց անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառում կատարելով, որտեղ նշված էր. «Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում»:
 
Ուշագրավն այն է, որ մինչ Փաշինյանի գրառումը, գրառում էր կատարել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, ֆեյսբուքյան էջում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի նկարը, գրել էր. «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ:Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա:Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է»: Փաշինյանի գրառումից հետո Սիմոնյանը անհապաղ հեռացրեց իր գրառումը: Սիմոնյանի կողմից սեփական գրառումը ջնջելու վերջին դեպքը արձանագրվեց տառացիորեն երեկ, երբ վերջինս տեղադրել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ արված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ և այն մակագրել ՝ «ասում է ինձ հանգիստ թողեք»: Գրառումը ակնհայտ ծաղրական էր և օգտատերերի հորդորներից և մեկնաբանություններից հետո Սիմոնյանը այն հեռացրեց՝ քիչ անց կրկին հրապարակելով, ուղղելով միայն քերականական սխալները:
 
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն էլ վերջերս ապաակտիվացվել էր։ Մամուլում տեղեկության տարածվեց, որ պատգամավորի էջն ապաակտիվացել է նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկից հետո, որը պատգամավորը ջնջել է։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր՝ «Սեռաշեղվածին պատվով հյուրընկալող, ոլորտը ձախողած, իր գործից բացարձակ անտեղյակ, գիտնականներին սովի մատնած ԿԳՄՍՉՊՋՌ նախարարը ստացել է մի քանի միլիոն դրամի աշխատավարձ ու պարգևավճար, իսկ սահմանը պահող պայմանագրային զինծառայողը վճարվել է մի քանի հազար դրամով (սա փաստ է, անհրաժեշտության դեպքում անուն ազգանունով կհրապարակեմ)... Սա՞ է արդարությունը, սա՞ էր «հեղափոխության» ամբողջ հմայքը...»: 
 
Գրել-ջնջելու հետ մեծ սեր ունեն նաև Երևանի քաղաքապետարանում: Մասնավորապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը բանավոր նկատողություն էր ստացել «խնչած ունեմ» արտահայտության համար: «Բազմապատիկ ավելի շատ խնչած ունեմ, թե ինչ-որ անուս և թեթևամիտ մարդիկ կարող են դժգոհ մնալ էն որոշումից, որը կարող է փրկել տասնյակ մարդկանց կյանքեր...»,-գրել էր խոսնակը, նկատի ունենալով Երևանում ճանապարհների վրա առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-իջեցնելու որոշումը: Գրառումը շուտով ջնջվեց, իսկ Հակոբյանը ստիպված էր ներողություն խնդրել իր նման պահվածքի համար:
 
Այսօր էլ արդեն գրառում է կատարել Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Քանի բոլոր նրանք, ովքեր մեր երկրի էներգետիկ անվտանգությունը զրոյացրել են, աջ ու ձախ խոսում են գազի գնի մասին հիշեցնեմ, որ գազի գինը չի թանկանում, եթե նույնիսկ թանկանում է, ապա գազը, իսկ գազի գինը կարող է բարձրանալ, բայց ոչ թանկանալ»: Այն բանից հետո, երբ սոցցանցի օգտատերերը Կուբատյանին կնքեցին «երկրորդ Գալուստ Սահակյան», վերջինս հեռացրեց իր գրառումը, ճիշտ է փոխարենը անելով նորը ՝ ոչ պակաս անհեթեթը:
 
Սակայն հայրենի պաշտոնյաներից և ոչ մեկը չի կարող գրել-ջնջելու հարցում մրցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ռեկորդների հետ: Նիկոլ Փաշինյանը վերջերս գրառում էր արել՝ ներկայացնելով Հայաստան ժամանողների վերաբերյալ վիճակագրություն։ Փաշինյանն այնուհետև ջնջել էր գրառումը՝ տեղեկացնելով դրա մասին։ Այնուհետև նոր գրառում էր արել՝ ներկայացնելով նոր տվյալներ։ Վարչապետը կրկին ջնջել էր գրառումը: Թվով ավելի շատ գրառումներ էլ խմբագրվել են՝ առանց այդ մասին տեղեկացնելու: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումները հաճախ խմբագրվում են, փոփոխությունների ենթարկվում կամ ընդհանրապես ջնջվում՝ դրանց մասին որոշ դեպքերում պատշաճ չտեղեկացնելով արդեն իսկ տեղեկատվությունը ստացած քաղաքացիներին։
 
2018 թ. հեղափոխության օրերին և դրանից հետո սոցիալական ցանցերի դերն աննախադեպ աճեց։ Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները սկսեցին օգտագործել, մասնավորապես, Ֆեյսբուքը՝ իրենց կատարած աշխատանքը, ծրագրերը և վիճակագրությունը ներկայացնելու համար։ Նրանց գրառումներն արտատպվում են բազմաթիվ լրատվամիջոցներում՝ որպես պաշտոնական տեղեկատվություն, սակայն, ինչպես երևում է, անգամ այդ հանգամանքը չի սթափեցնում վերջիններիս և չի ստիպում մոտենալ սեփական խոսքին ու գործին փոքր ինչ ավելի մեծ պատասխանատվությամբ, ինչի արդյունքում էլ հայրենի պաշտոնյաների մոտ ձևավորվել է սեփական գրառումները «գրել-ջնջելու» ավանդույթը…
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրը հայտնի էԱլիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին Վրաստանի տարածքով զենքի տեղափոխումը Հայաստան թույլ չտալու համարՇարքային Դավիթ Խաչատրյանը շնորհավորում է անկախ Հայաստանի ծննդյան օրն ու երգ կատարում Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. «Փաստինֆո»Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվՆիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Վիտալի Բալասանյան «Ես չեմ ուզում պարզապես պատճենել ինչ-որ մեկի գաղափարները» Պիրլոն՝ «Յուվենտուսի» առաջին հաղթանակի մասինԵրգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ) 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի և պետք է յոթնապատկվի միջին աշխատավարձը․ ՓաշինյանՀուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով Մի՞թե այս կառավարությունը պիտի գոյություն ունենա մինչև 2050 թվականը․ ՓաշինյանԻնչո՞ւ են իմքայլականները խուսափում պատգամավորի գրավիչ պաշտոնիցԱրցախում պայմանագրային զինծառայող է մահացել 3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Վիտալի Բալասանյան4 գեներալ-մայոր, 1 գեներալ-լեյտենանտ․ նախագահը զինվորական կոչումներ է շնորհել Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ամուսնացել է. տեսեք, թե ով է եղել կնքահայրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում ստացած 54 անձանցից 2-ը հղիներ ենԶինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ․ Արամ Ա ՀՀ ՊՆ-ն տեղեկություն չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին Փաշինյանը խոսում է լուսնից ու աստղերից, երբ ամենատարրական հարցերը չի կարողանում լուծել. Պապյան «Փաշինյանը չի էլ նկատել, որ կրակը չկա»Հայրենիքի պաշտպանության գործում ներդրումի համար նախագահը զինվորականների է պարգևատրել «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով. Վիտալի ԲալասանյանՀանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով. Թաթոյան Ռիո դե Ժանեյրոյում ՀՀ֊ի Անկախության տոնի առթիվ Հիսուս Քրիստոսի արձանը ներկել են հայկական եռագույնով (տեսանյութ)Հայկ Մարությանն Անկախության 29-ամյակը շնորհավորել է Թումանյանի բանաստեղծությամբ Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթըԱնցյալը գիտակցող, ներկան նորոգող և ապագան կառուցող պետություն է Հայաստանի երրորդ հանրապետությունը. Սուրեն ՊապիկյանՀամավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն․ Չինաստանի վարչապետի ուղերձը«Սա հավերժ չի տևի»․ Բիլլ Գեյթսը կանխատեսել է՝ երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը․ Fox Անկախության 29-րդ տարեդարձին համախմբման և զսպվածության կոչ եմ անում. Սեյրան Օհանյան Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել Մենք ապրելու, գործելու և արարելու ենք անկախ երկրում՝ օրեցօր այն դարձնելով ավելի ծաղկուն. Օնիկ Գասպարյան 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին․ Թրամփը՝ Փաշինյանին Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում. Արայիկ ՀարությունյանՄիասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ․ Արսեն Թորոսյան ՀՀ ԶՈւ պատվոպահակային վաշտը դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում 20-րդ դարը մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով. Վլադիմիր ԳասպարյանՄեր պատերազմը այսօր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ է. այն չի ավարտվելՌուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունըԱրցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել Անցած 29 տարիների ընթացքում փորձությունների ու մարտահրավերների պակաս չենք ունեցել․ Ավինյան Հայաստանում կանանցից շատերն ամեն օր անհաղթահարելի թվացող կարծրատիպեր են կոտրում. Աննա Հակոբյան Արթուր Վանեցյանը թող նախ մտածի, որ իր տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. Քյարամյան
Ամենադիտված