Մաքսային ծառայությունն անցել է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկի. ՊԵԿ Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները Հերի′ք եղավ, հաղթելու ենք․ Անի Սամսոնյան Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը ունի միջազգային կապեր. նա օր առաջ պետք է ազատության մեջ լինի. Զոհրաբյան (տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը․ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ-ում Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը Հայաստանի դեսպանը չի բացառել, որ կարող է դիմել Ռուսաստանին զենքի նոր մատակարարման համար Մեկնարկել է ԱԺ նիստը․ ՈՒՂԻՂ 

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը

Իրավունք

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանի կայքէջից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, պարզեց.

1. Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր»:

2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն: Ըստ դիմողի՝ չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Ցանկացած արդարադատություն պատրանքային բնույթ է ստանում, եթե հնարավոր է դառնում չկատարել ուժի մեջ 2 մտած վերջնական դատական ակտը: Ընդ որում՝ այդպիսի չկատարումը, ըստ դիմողի, կարող է քողարկվել նաեւ՝ տվյալ դատական ակտը դրա բովանդակությանը հակառակ մեկնաբանելով: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը, որը պրակտիկայում ապացուցել է իր արդյունավետությունը, դատական ակտ կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտն է, որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, եւ որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:

3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի եւ կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով՝ հետեւյալ պատճառաբանությամբ.

1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեեւ փաստարկել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միեւնույն ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը եւ 63-րդ հոդվածի 1-ին մասը որեւէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,

2) ցանկացած դատարան, առավել եւս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձեւավորված լայնածավալ 3 պրակտիկային եւ ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը՝ ի թիվս այլնի հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է:

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը եւ 69-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Սահմանադրական դատարանը որոշեց.. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մաքսային ծառայությունն անցել է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկի. ՊԵԿ Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները Հերի′ք եղավ, հաղթելու ենք․ Անի ՍամսոնյանԱննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ)Գագիկ Ծառուկյանը ունի միջազգային կապեր. նա օր առաջ պետք է ազատության մեջ լինի. Զոհրաբյան (տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը․ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ-ումՈւկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակըՀայաստանի դեսպանը չի բացառել, որ կարող է դիմել Ռուսաստանին զենքի նոր մատակարարման համարՄեկնարկել է ԱԺ նիստը․ ՈՒՂԻՂ Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան Խնդրում եմ զսպել և չտարածել Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկությունները․ Զարուհի ԲաթոյանԼոռեցի կամավորները մեկնեցին ԱրցախԿոչ եմ անելու ԱԳ նախարար Բլոկին՝ դատապարտելու հարձակումները․ Ալեն ՍիմոնյանԱվստրիան, միջազգային հանրության հետ միասին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի․ Գուդրուն ԿուգլերԽոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան, հանդիպենք, ախպերս»․ զոհված զինծառայող Գևորգ Գալոյանի ընկերՄարտակերտի ճանապարհը Սպանդարյան գյուղի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա 2 զոհ Հացի փուռերում, ալրաղացներում, վերամշակող ձեռնարկություններում աշխատուժի կարիք կա. ԱՀ գյուղատնտեսության նախարարություն Պետք է դուրս շպրտել Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Մովսիսյանը հորդորում է ակտիվանալ Թվիթերում Հայկական կողմը հետ է վերցրել որոշ դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կոչ է արել դադարեցնել կրակը Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ Մենք պատրաստ ենք փոխզիջման, սակայն լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակՎիտալի Բալասանյանը Արցախում է Բոլորս դեպի Հայաստան, մենք չենք պատերազմում, բայց պատրաստ ենք միշտ հաղթելու. Արա Մարտիրոսյանի կոչը (տեսանյութ) Եղել ենք, կանք, շատանալու ու հզորանալու ենք․ Դավիթ ՍանասարյանՆահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էրԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ․ Հայ երիտասարդները «Մայր Հայաստանի» արձանը լուսավորել են Արցախի դրոշով Հայոց մայրերը չեն կարող անտարբեր լինել. կանայք հավաքվել են` դիմելու ՄԱԿ- ին Մեր կողմում գերեվարված ոչ մի կենդանի զինվորական չկա, կան բազում դիեր․ Արծրուն Հովհաննիսյան Ովքեր հանդիպել են կամավորների, որ պատրաստ են հյուրընկալել արցախահայերի, տեղադրեք հղումները․ Աննա ԿոստանյանՈւնենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան․ Արծրուն ՀովհաննիսյանՀնարավորինս սահմանափակեք զանգերը զինծառայողներին․ անվտանգության խնդիր է․ Արծրուն Հովհաննիսյան«Հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն»Հանուն հայրենիքի անջատեք ռոմինգները․ բաց նամակ հայկական բջջային օպերատորներին«ՏՕՍ» զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի․ ՊՆ խոսնակ Հայաստանում կորոնավիրուսի 174 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 52 մարդ Ապաստարանում 6-ամյա Արմենչիկի ծննդյան տարեդարձն են նշել«Իմ Լեռնիկն է». Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա․ Բոբ ՄենենդեսԱրծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Ադրբեջանի կողմից «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ․ ՊԲ Թուրքական ավիացիան Հայաստանի մասին հետախուզական տվյալներ է հավաքում ՝ Արարատ լեռան շրջանից թռիչքներ իրականացնելով
Ամենադիտված