Արմեն Սարգսյանն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել են Դավոսում
ПолитическиеՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի հանդիպումների ֆոնին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել դրական դինամիկա:
Զրուցակիցները խոսել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունված որոշումների ընթացքի մասին:
Արմեն Սարգսյանը և Գիորգի Գախարիան պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու պետությունների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը: