Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգ Ինչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքը Կուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ է «Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքը Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններում «Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետ Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասին Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված 

ԱՄՆ Սենատում սկսվում է Թրամփի իմփիչմենթի գործով լիարժեք դատական գործընթացը. ուղիղ

Աշխարհ

ԱՄՆ Սենատում սկսվում է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով լիարժեք դատական գործընթացը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Սա երրորդ դեպքն է ամերիկյան պատմության մեջ, երբ նախագահին երդման ենթադրյալ խախտման համար պաշտոնից հեռացում է սպառնում։

Գործընթացի առաջին քայլերից մեկը հետաքննության ժամկետների եւ հերթականության հարցով քվեարկությունն է, որն առաջարկել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքկոնելը։

Մաքկոնելն առաջարկում է Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի հարցով մենեջերներին եւ Թրամփի փաստաբաններին երկու օրվա ընթացքում 24-ական ժամ տալ՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար։ Բանաձեւի նախագծում ոչինչ չի ասվում վկաներ կանչելու եւ նոր ապացույցներ ներկայացնելու մասին։

Մաքկոնելն ու հանրապետականները չեն թաքցնում, որ իրենք ուզում են, որ հետաքննությունն արագ անցնի եւ հնարավորինս հանգեցնի Թրամփի արդարացմանը։

Թրամփի փաստաբանները քննադատում են իմփիչմենթի գործը՝ այն անվանելով «սահմանադրության վտանգավոր խեղաթյուրում»։ Նրանց խոսքերով՝ նախագահը «բացարձակապես ոչ մի սխալ չի արել», երբ Ուկրաինայից պահանջել է հետաքննություն անցկացնել իրեն ձեռնտու քաղաքական առումով։

Փաստաբաններն ասում են, որ Թրամփի հեռացման օգտին հանդես եկող դեմոկրատները չեն փորձում ճշմարտությունը գտնել Ուկրաինայի հետ Թրամփի հարաբերություններում, սակայն ուզում են վերանայել 2016թ․ ընտրությոյւնների արդյունքները եւ միջամտել 2020թ․ ընտրությունների նրա քարոզարշավին։

Ներկայացուցիչների պալատը հաստատել է իմփիչմենթի երկու հոդվածները։ Ըստ մեկի՝ Թրամփը չարաշահել է իր իրավասությունները, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է հետաքննել 2020թ․ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակից Ջո Բայդենի գործունեությունը։ Երկրորդ հոդվածը նախագահին մեղադրում է Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։

Օրենսդիր-դեմոկրատները պնդում են, որ «հավաքված վկայությունները ամբողջությամբ հաստատում են» երկու հոդվածներով Թրամփի մեղքը։

Թրամփի փաստաբանները իրենց 110 էջանոց եզրակացության մեջ պնդում են, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցում նախագահը զբաղվել է սովորական արտաքին քաղաքական գործունեությամբ։ Նրանք համարում են, որ նա հանցանք չի կատարել։

Ինչպիսին էլ լինեն Թրամփին կողմ եւ դեմ փաստարկները, նա համարյա հաստատ կարդարացվի Սենատում, որտեղ մեծամասնությունը կազմում են հանրապետականները։ Նրան մեղավոր ճանաչելու եւ պաշտոնից հեռացնելու համար պահանջվում է սենատորների ձայների 2/3-ը։ Այլ կերպ ասած՝ Թրամփին դատապարտելու համար անհրաժեշտ է, որ 53 հանրապետական սենատորներից առնվազն 20-ը միանան 47 դեմոկրատներին։ Հանրապետականներից դեռ ոչ ոք պաշտոնից Թրամփի հեռացման կոչ չի արել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Լոռու մարզպետՔոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվելՀալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով. կա վարակի վտանգԵրկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ուկրաինայում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվԻնչպես է փոխվել «նվիրյալների» ՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձերի վերաբերյալ կարծիքըԵրբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով չեն խոսել. քաղաքագետԿուլիսային պայմանավորվածություններ. Բոլթոնի՝ «փող տարածքների դիմաց» բանաձևը կրկին օրակարգո՞ւմ էՎրաերթ` Ագաթանգեղոսի փողոցում ՇՎՏՄ-ն տնտեսավարողներին խնդրում է զերծ մնալ խախտումներից Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից Նոր Վարագավանք տանելու համար Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են Իսպանիայի առաջնությունը նվաճելու համար տրված բոնուսներից«Նիկոլը իրա տունը քանդելու ա, Ծառուկյանի նման մարդուն կալանավորու՞մ են». քաղաքացիների արձագանքըՄիջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդադարձը` Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Մարսելը» պայմանագիր է կնքել բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ Կորոնավիրուսի վարակման դեպքեր՝ ուսումնական հաստատություններումՊահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին«Փաշինյանը Բաքվին երկու, երեք շրջան է խոսք տվել». քաղաքագետՀավայան Օահու կղզին (լուսանկարներ)Դեռահասը փրկել է ջրհորի մեջ ընկած երեխային (տեսանյութ) Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել Ուղիղ. «Շիրակ» - «Արարատ». հետաձգված հանդիպում (տեսանյութ) «Եվրամիությունը ձեզ համար բանկոմատ չէ»․ Բորելը՝ Ուկրաինայի ղեկավարությանը Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասինԹուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը՝ Կարո Փայլանի համակուսակցականըԾովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալվածՇքեղ մայրամուտը Մոկ լճի վրա (լուսանկարներ)Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոնԿլոպը, Նագելսմանն ու Ֆլիքը հավակնում են ՈՒԵՖԱ-ի լավագույն մարզչի մրցանակինՀայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառովAl Jazeera-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցությունԱմուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելուՋրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկաԵղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Ստեփանակերտի օրն է«Գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ գալիս ու մղկտում». այրված տների բնակիչներին մարզպետարանն անտեսում էՎարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց․ ՊՆԲարձրանում ենք միասին. ԱրարատԲանկը մեկնարկեց վերաբրենդավորման գործընթացը 27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի. մեքենան վերածվել է մոխրակույտիՁերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի երեք օպերլիազորներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. նա կհանդիպի Հռոմի Պապին «Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս ՂազարյանինՀիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին․ Էլինար ՎարդանյանԹող Մարությանն ապացուցի՝ շենքը վթարային է ու քանդման ենթակա․ Աղբյուր Սերոբի բնակիչ
Ամենադիտված