«Լավրով, որովհետև նա դեմք է». Սիմոնյանը կանխագուշակել էր վերանշանակված նախարարների եռյակը
BlogosphereՌուսաստանի նոր կառավարության կազմի հրապարակումից հետո «Russia Today» ՄՏԳ–ի, RT–ի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հիշեցրել է կառավարության ապագայի մասին իր կանխատեսումը։
«Նախկին կառավարության ո՞ր նախարարներին հաստատ կթողնեն նոր կառավարությունում։ Ահա իմ եռյակը. 1. Շոյգու, որովհետև այն փոփոխությունները, որ նա արել է բանակում, հրաշք են։ 2. Լավրով, որովհետև նա դեմք է։ 3. Կոլոկոլցև, որովհետև նա օգնում է փրկել մարդկանց», – հիշեցրել է Սիմոնյանն իր ֆեյսբուքյան գրառումը։
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսել էր կառավարության հրաժարականը, ինչպես նաև Միխայիլ Միշուստինի նշանակումը ՌԴ վարչապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին: