Փոխանակման շուկան հետընթաց է՝ այնտեղ լուրջ ստվեր կա. ԿԲ նախագահի տեղակալը՝ Եղիշե Սողոմոնյանին (տեսանյութ)
ПолитическиеՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այս մասին օրենքի նախագիծը հունվարի 22-ի ԱԺ նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն, ինչը թույլ կտա հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը և սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:
Ներսես Երիցյանը հայտնեց, որ նախագծի ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում։